ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Վերջին զանգի դրամահավաքի վերաբերյալ կրթության և գիտության նախարարությունն այս տարի ահազանգեր գրեթե չի ստացել։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողներին հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այն դպրոցները, որտեղ գնացի, թե՛ ծնողները և թե՛ երեխաները մոտենում ու ասում էին, որ այս տարի աննախադեպ է եղել` դրամահավաքների առումով։ Որևէ դեպք չի գրանցվել և որևէ պարտադրանք չի եղել։ Ես չեմ կարող ասել, որ դրամահավաք չկա, բայց դրա ծավալը շատ քչացել է»,– ասաց նա։
Հայաստանյան դպրոցներում վերջին զանգն այս տարի նշվել է մայիսի 24-ին ու 25-ին։