00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոն

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցФутбол. РФПЛ. Матч "Локомотив" - "Зенит"
Футбол. РФПЛ. Матч Локомотив - Зенит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի ֆուտբոլի 28-րդ առաջնության չեմպիոն:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանի «Արարատ-Արմենիան», Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում, 1։0 հաշվով հաղթանակի հասնելով «Բանանցի» նկատմամբ, վաստակեց 61 միավոր ու հռչակվեց 28-րդ առաջնության չեմպիոն:

Футболисты Челси празднуют забитый гол в финальном матче Лиги Европы между командами Челси - Арсенал (29 мая 2019). Баку - Sputnik Արմենիա
Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» ուժեղ էր «Արսենալից». լուսանկարներ

«Արարատ-Արմենիայի» մոտ ստացվեց «նավից պարահանդես» տարբերակը: Թիմը հիմնադրվել է ընդամենը երեք տարի առաջ, իսկ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ: Այսինքն` Հայաստանի չեմպիոն հռչակվեց բարձրագույն խմբի նորեկներից մեկը:

«Բանանց»-«Արարատ-Արմենիա» խաղը, ինչպես և սպասվում էր, անցավ շատ լարված պայքարում: Հյուրերին չեմպիոնական տիտղոսը ապահովելու համար հարկավոր էր միայն հաղթել: Այս գործոնը ստիպել էր հյուրերին ավելի ակտիվ գործել խաղի ընթացքում, ու «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը մինչև ընդմիջում առնվազն մեկ անգամ փրկեց իր թիմին անխուսափելի գոլից, երբ դարպասին հարվածում էր Անտոն Կոբյալկոն:

Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» շատ ակտիվ վերսկսեց խաղն ու, ստեղծելով գոլային ռեալ մեկ հնարավորություն, շարունակեց ճնշումը մրցակցի դարպասին: Այս ամեն ավարտվեց «Բանանցի» դարպասին 11 մետրանոցի նշանակումով, և Անտոն Կոբյալկոն խփելով առաջնությունում իր 15-րդ գնդակը` առաջ մղեց Վարդան Մինասյանին թիմին: Խփած գնդակից հետո հյուրերը, անցան հաղթական հաշիվը պահպանելուն, գցելով խաղի տեմպը:

Ինչպես պարզվեց հետո, Կոբյալկոյի գոլը «ոսկե» փայլ տվեց «Արարատ-Արմենիայի» այս հաղթանակին:

Մրցաշրջանի ընթացքում «Արարատ-Արմենիայի» մարզչական կազմում երեք անգամ փոփոխություն գրանցվեց: Մրցաշրջանին թիմը նախապատրաստվում էր Անդրանիկ Բաբայանի գլխավորությամբ, հետո թիմի ղեկը ստանձնեց Վադիմ Սկրիպչենկոն, իսկ նրան արդեն փոխարինեց Վարդան Մինասյանը: Հենց այդ ժամանակ էլ «Արարատ-Արմենիան» բարելավեց արդյունքներն ու իրավմամբ դարձավ չեմպիոնական մրցավազքի մասնակիցներից մեկը:

Հիմա արդեն ամփոփելով առաջնության արդյունքները` վստահ կարելի է ասել, որ «Արարատ-Արմենիան» ներկայացնելու է Հայաստանը Չեմպիոնների լիգայում, որին մասնակցելու է որակավորման երկրորդ փուլից: Իսկ Եվրոպայի լիգայի խաղարկությանը կմասնակցեն «Փյունիկը», «Բանանցը» և «Ալաշկերտը»:

Լրահոս
0