ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի առիթով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների դեսպաններին՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն Մաքսային միության և ընդհանուր տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված ինտեգրացիոն տնտեսական միություն է, գործում է 2015 թ. հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: