00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերբնակեցվածություն, անհասանելի փոստարկղեր... էլ ի՞նչ խնդիրներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում

© GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA"Нубарашен" УИУ. Незаселенная камера
Нубарашен УИУ. Незаселенная камера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում:

Դատախազությունից տեղեկացնում են, որ նպատակը եղել է քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը պարզելը:

Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Միհրան Պողոսյանի համար տնային կալանք է սահմանվել

Ստուգմամբ ի հայտ են բերվել որոշ խախտումներ: Մասնավորապես նշված երկու ՔԿՀ-ներում էլ բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:

Պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում չեն իրականացվում կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված՝ պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունները։

Բացի այդ, պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ գույքային պարագաներով:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի հիմնական խնդիրներից մեկը գերբնակեցվածությունն է՝ պայմանավորված պահվող կալանավորված անձանց ավել թվաքանակով: Դրա պատճառով հնարավոր չի դառնում ապահովել այդ խցերում պահվող անձանց հատկացվող բնակելի տարածության՝ սահմանված նվազագույն չափը: Չնայած այս հանգամանքներին՝  ՔԿՀ-ի խցերի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները բարվոք են:

Ստուգման արդյունքներն ամփոփվել են ՔԿՀ վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում: Արձանագրվել է, որ խախտումների մի մասը վերացվել է հենց ստուգումների ընթացքում: ՔԿՀ վարչակազմի ղեկավարությունը հանձնառություն է ստանձնել միջոցներ ձեռնարկել նաև մյուս, ավելի երկար ժամանակ պահանջող խախտումները վերացնելու ուղղությամբ, որոնց արդյունքները կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազությանը:

Начальник полиции Валерий Осипян на торжественном заседании, посвященном Дню полиции Армении (16 апреля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Վտանգը որոշողն իրենք են. Օսիպյանը Քոչարյանի դատավորի` ոստիկաններով շրջելու մասին

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացրած շրջայցի արդյունքում առանձին հիվանդասենյակներում հայտնաբերվել են քրեական ենթամշակույթին բնորոշ նկարված նշաններ, որոնք մինչև ստուգումների ավարտը վերացվել են ՔԿՀ-ի վարչակազմի կողմից:

Պարզվել է, որ այս ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներին համապատասխան կարանտինային բաժանմունք չլինելու պատճառով բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները փաստացի կատարվում են բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու համար նախատեսված բնակելի գոտում՝ չնայած  ներքին կանոնակարգով դրանք պետք է կատարվեն կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում:

Առանձին խախտումներ կապված են եղել դատապարտյալին վերջինիս գրավոր համաձայնությամբ ՔԿՀ-ի չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու, պահվող անձանց համար ստացված հանձնուքների զննության կանոնների և պահանջների պահպանման հետ:

Ստուգումների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը այցելել է նշված երկու ՔԿՀ-ների բոլոր խցերը և կացարանները (հիվանդասենյակները), զրուցել պահվող բոլոր, այդ թվում նաև օտարերկրացի անձանց հետ, համապատասխան պարզաբանումներ տվել իրենց առողջական վիճակի և քննվող քրեական գործերի վերաբերյալ նրանց բարձրացրած հարցերի և խնդիրների կապակցությամբ:

Լրահոս
0