Կիպի մականունով թութակը անասելի լավն է։ Այն ապրում է Իսրայելում։ Թե ինչպես է ավստրալական թութակն այնտեղ հայտնվել, պատմությունը լռում է, բայց Կիպին չափազանց տաղանդավոր է։
Նա հայտնի է դարձել համացանցում, քանի որ կատարում է բոլորին հայտնի If You're Happy and You Know it երգը։
Օգտատերերն այնքան են հավանել թութակի կատարումը, որ մեկնաբանություններում նշել են, որ պետք էր Կիպիին «Եվրատեսիլ» ուղարկել, որ Թել Ավիվում Մադոննայի ելույթից խայտառակ չլինեին։