ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ոստիկանությունը ձերբակալել է ռուսական գյուղերից մեկում հարձակում իրականացրած 15–ամյա աշակերտին։
ՌԻԱ Նովոստիի նախնական տվյալներով` այսօր դպրոցականը դասարանի դռան տակից Մոլոտովի կոկտեյլ է նետել, հետո սառցատապարով հարվածել է 12–ամյա աշակերտուհու գլխին։ Աղջիկը հիվանդանոցում է, վիճակը ծանր է։
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Վոլսկա քաղաքի Բոլշևիկ գյուղի թիվ 4 դպրոցում։