00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օգնելու փոխարեն խոչընդոտում են. ի՞նչն է խանգարում Ջրառատի 7-րդ դարի եկեղեցու վերականգնմանը

© Sputnik / Armenuhi MkhoyanРеставрационные работы церкви VII века села Джрарат Сурб Минас
Реставрационные работы церкви VII века села Джрарат Сурб Минас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրբ Մինաս եկեղեցուն իր սկզբնական տեսքը վերադարձնելու համար կարծես թե ամեն ինչ կա` բարերար, սրտացավ շինարար, համայնքի ու թեմի աջակցություն, բայց խնդիր է դարձել կառույցի մոտ գտնվող գերեզմանատունը։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ջրառատի 7-րդ դարի եզակի՝ Սուրբ Մինաս եկեղեցին վերականգնվում է: Մայիսի 28-ին Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն օծեց եկեղեցու խաչը, որ նախ լվացվեց ջրով, ապա գինով, որից հետո օծվեց սրբալույս մյուռոնով, բարձրացվեց և տեղադրվեց եկեղեցու գմբեթին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԽաչի օծման արարողությունը
Օգնելու փոխարեն խոչընդոտում են. ի՞նչն է խանգարում Ջրառատի 7-րդ դարի եկեղեցու վերականգնմանը - Sputnik Արմենիա
Խաչի օծման արարողությունը

Սուրբ Մինաս եկեղեցին Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Ճիշտ է` 18-19-րդ դարերում եկեղեցու շինությունը նորոգվել է, բայց կորցրել է 7-րդ դարում ունեցած տեսքը: Խորհրդային տարիներին շինությունը որպես ամբար է ծառայեցվել, իսկ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով եկեղեցու պատերն ավերվել են:

© Sputnik / Armenuhi MkhoyanԽաչը բարձրացվեց ու տեղադրվեց եկեղեցու գմբեթին
Օգնելու փոխարեն խոչընդոտում են. ի՞նչն է խանգարում Ջրառատի 7-րդ դարի եկեղեցու վերականգնմանը - Sputnik Արմենիա
Խաչը բարձրացվեց ու տեղադրվեց եկեղեցու գմբեթին

Տասնամյակներ անց, ծնունդով ջրառատցի Հակոբյան եղբայրները, որ բնակվում են Ղազախստանում, ցանկություն են հայտնել Սուրբ Մինաս եկեղեցին վերակառուցել նախնական՝ 7-րդ դարում ունեցած տեսքին համապատասխան:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍուրբ Մինաս եկեղեցի
Օգնելու փոխարեն խոչընդոտում են. ի՞նչն է խանգարում Ջրառատի 7-րդ դարի եկեղեցու վերականգնմանը - Sputnik Արմենիա
Սուրբ Մինաս եկեղեցի

«2017 թվականին եղբայրները ձեռնարկեցին այս աշխատանքը: Սկզբում շատերն էին թերահավատորեն վերաբերվում, բայց այսօր արդեն եկեղեցու խաչն օծվեց ու բարձրացվեց: Ամենաբարդ աշխատանքներն արդեն ավարտված են, մնում են ներքին հարդարման, զանգակատան կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Մոտ մեկ տարվա աշխատանք դեռ կա»,- տեղեկացրեց Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ վարչական շրջանի ղեկավար Ահարոն Ոսկանյանը՝ նկատելով, որ ամեն ինչ լավ կլինի, եթե խանգարողներ չլինեն:

© Sputnik / Armenuhi MkhoyanԵկեղեցու խաչը
Օգնելու փոխարեն խոչընդոտում են. ի՞նչն է խանգարում Ջրառատի 7-րդ դարի եկեղեցու վերականգնմանը - Sputnik Արմենիա
Եկեղեցու խաչը

Թվում է` եկեղեցու վերականգնումը հարթ է ընթանում. կա բարերար, լավ ու սրտացավ շինարար, համայնքի ու թեմի աջակցություն, և չկա ֆինանսական խնդիր: Սակայն խնդիրներ ստեղծողներ, այնուամենայնիվ կան:

Ինչո՞ւ էր Նիկոլայ ցարը Գյումրի եկել, կամ այրված եկեղեցու երկար պատմությունը

Եկեղեցու վերականգնման ընթացքում կից գերեզմանատան հետ կապված հարցեր են ի հայտ եկել. 1800-ականների որոշ գերեզմաններ գտնվում են այն հատվածում, որտեղ, ըստ նախագծի, պետք է կառուցվեր ավանդատունը: Իսկ կառուցմանը հիմնականում խանգարում է գյուղի փահլևանի գերեզմանը: Խնդիրը բարձրացրել է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԵկեղեցու մոտ գտնվող գերեզմանները
Օգնելու փոխարեն խոչընդոտում են. ի՞նչն է խանգարում Ջրառատի 7-րդ դարի եկեղեցու վերականգնմանը - Sputnik Արմենիա
Եկեղեցու մոտ գտնվող գերեզմանները

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Կան մարդիկ, որոնք փոխանակ ուրախանան, զանազան արհեստական խոչընդոտներ ստեղծեցին և դեռ ստեղծում են: Այդ բոլոր խոչընդոտները մենք հաղթահարելու ենք, ինչպես հաղթահարել ենք վերջին 20 տարիների ընթացքում: 7-րդ դարի եկեղեցի վերականգնելու հնարավորություն ամեն մարդ չունի ու չի կարող: Եվ ամեն գյուղ նման եկեղեցի չունի։ Ու փոխանակ ուրախանալու, որ Շիրակ աշխարհում վերականգնվում է 7-րդ դարի այս եկեղեցին՝ իր ողջ շքեղությամբ, որոշ մարդիկ ու կառույցներ փորձում են զրպարտությամբ ու առանց հիմքի խոչընդոտել»,– ասաց նա:

Католикос Арам Первый - Sputnik Արմենիա
Արամ Ա կաթողիկոսն օծեց Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին. տեսանյութ

Ախուրյանի հոգևոր հովիվ տեր Կորյուն քահանա Մաթևոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս հայտնեց, որ եկեղեցին շուտով կօծվի։

«Տա Աստված, շուտով նաև օծենք եկեղեցին: Ավանդատան համար ուզում էինք 10 մետր վերև տեղափոխել փահլևանի գերեզմանը, թեև գյուղաբնակներն են վկայում՝ փահլևանը վերահուղարկավորած է, բայց խնդիրները բացառելու համար որոշվեց ավանդատունը փոքր կառուցել՝ գերեզմանը թողնելով իր տեղում»,– ասաց նա:

Քասախի եկեղեցու գաղտնիքը. ի՞նչ են թաքցնում ապարանցիները մյուսներից

Գյուղը նախկինում անվանվել է Չրախլի, որը թարգմանաբար նշանակում է «լույսով լի», իսկ 1945 թ–ին վերանվանվել է Ջրառատ: Գյուղի հնաբնակների վկայությամբ` հիմնադրման օրվանից գյուղում Քյալաշ ամի անունով մի փահլևան է եղել, որ ծնվել է 1800-ականների սկզբներին ու, ըստ պատմողների, ապրել է մոտ 100 տարի:

Լրահոս
0