00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն խոչընդոտ չէ. Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վայելել երկրպագուների սերն ու հարգանքը

© AFP 2024 / BEN STANSALLПолузащитник лондонского "Арсенала" Генрих Мхитарян на четвертьфинальном матче Кубка английской лиги между командами "Арсенал" и "Тоттенхэм Хотспур" (19 декабря 2018). Лондон
Полузащитник лондонского Арсенала Генрих Мхитарян на четвертьфинальном матче Кубка английской лиги между командами Арсенал и Тоттенхэм Хотспур (19 декабря 2018). Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն մի քանի ամիս է` լուրեր են պտտվում, որ Հենրիխ Մխիթարյանն այլ ակումբ է տեղափոխվելու: Այս մասին պաշտոնական տեղեկություն ոչ միայն չկա, այլև ավելին` Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ պարզ դարձավ, որ հայ ֆուտբոլիստը վայելում է և՛ «Արսենալի» երկրպագուների, և՛ ֆուտբոլիստների սերն ու հարգանքը: Կարճ ասած` Հենոն հեղինակություն է:

Որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի` Բաքվում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը, պարզ դարձավ օրեր առաջ: Բոլորս էլ տեսանք ու լսեցինք, թե ինչ արձագանք ստացավ հայ ֆուտբոլիստի այս որոշումը. նրան աջակցություն հայտնեց ամբողջ ֆուտբոլային Եվրոպան:

Комментатор «Матч ТВ» Нобель Арустамян - Sputnik Արմենիա
Մխիթարյանի երկրպագուները կուզեին նրա հետևից Բաքու գնալ․ ի՞նչն է տխրեցրել Առուստամյանին

«Արսենալի» երկրպագուների մեծամասնությունը նույնպես կանգնեց Հենրիխի թիկունքին` իրենց թիկունքին գրելով «Մխիթարյան» ազգանունը: Հպարտություն կարելի է զգալ` տեսնելով, թե որքան են հայ ֆուտբոլիստին հարգում մառախլապատ ալբիոնում, որտեղ Հենրիխի ապագան թվում է` մառախլապատ է:

Անգլիական թիմի երկրպագուները տարբեր ակցիաներ էին նախապատրաստել` Բաքվում կայանալիք խաղի ժամանակ իրենց աջակցությունը Մխիթարյանին ևս մեկ անգամ ապացուցելու համար: Նախատեսել էին ֆլեշմոբ անցկացնել հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին (7-ը Հենրիխի մարզաշապիկի համարն է): Հայ ֆուտբոլիստի նկարով մարզաշապիկների ցուցադրումն էլ նախատեսվում էր անցկացնել եզրափակիչի ընթացքում: Բայց ՈւԵՖԱ-ն կտրուկ արգելքներ դրեց այս նախաձեռնությունների համար:

© AP Photo / Alastair GrantՀներիխ Մխիթարյան
Բաքուն խոչընդոտ չէ. Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վայելել երկրպագուների սերն ու հարգանքը - Sputnik Արմենիա
Հներիխ Մխիթարյան

Ֆուտբոլի եվրոպական գերատեսչությունը «Արսենալի» ղեկավարությանը զգուշացրեց, որ նման երևույթների առկայության դեպքում «Արսենալը» շատ ծանր տույժերի կարող է ենթարկվել, ընդհուպ մինչև որակազրկում: Հասկանալի է, որ ՈւԵՖԱ-ն ուզում է ֆուտբոլը հեռու պահել քաղաքականությունից, մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ՈւԵՖԱ-ի գլխավոր հովանավորն ադրբեջանական SOCAR ընկերությունն է, այսինքն` ֆինանսական գլխավոր աղբյուրի հետ կոնֆլիկտը բոլորովին ցանկալի չէ ՈւԵՖԱ–ին:

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Բաքուն բաց թողեց հայերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու կարողությունը. ԱԳՆ

Ինչևէ, Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու հիմնական նպատակն է ֆուտբոլն ավելի մասսայական դարձնել այնպիսի երկրներում, որտեղ միլիոնների խաղն առաջխաղացման ու զարգացման ճանապարհին է (ի դեպ, Հայաստանն էլ է նման երկիր համարվում): Բայց մեզ համար լրիվ անսպասելի այլ բան ակնհայտ դարձավ: Մարդիկ, որոնք ինչ– որ մի պահ իրենց դժգոհությունն էին արտահայտում Մխիթարյանի խաղից, կանգնեցին հայ ֆուտբոլիստի կողքին:

Ադրբեջանն էլ հայտնեց, որ հայ ֆուտբոլիստի անվտանգությունը կապահովի, բայց մի՞թե Հենրիխը խաղում է միայն երկրպագուների համար: Չէ՞ որ նրա խաղով նախևառաջ հիանում են Մխիթարյանի ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամները և վերջապես հայ երկրպագուները: Իսկ թվարկածներից ո՞վ կարող է ներկա լինել Բաքվում կայանալիք այդ հանդիպմանը: Իհարկե, ոչ ոք: Ու ստացվում է, որ Մխիթարյանն ընդունել է միակ ու ճիշտ որոշումը: Ստացվում է` Ադրբեջանում ֆուտբոլ խաղալը հայի համար չէ: Ասում ենք` ֆուտբոլն ազգեր է միավորում, իսկ այս դեպքում ստացվում է հակառակը:

«Արսենալն» ամբողջ կազմով ծափահարություններով ընդունեց Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը, հիմա, անկասկած, Հենրիխը սպասում է իր թիմի հաղթանակին, որից հետո արդեն ինքը ծափահարելով կընդունիր իր թիմակիցներին:

Լրահոս
0