ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը` «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող և Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն, չի ընդգրկվել Իտալիայի առաջնության 2018/2019 խաղաշրջանի լավագույն ռմբարկուների եռյակում։
Ցանկի առաջին հորիզոնականում իտալական «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կվալյարելան է, երկրորդում` Դուվան Սապատան («Ատլանտա», 23 գոլ), երրորդում` Քշիշտոֆ Պենտեկը («Ջենոա»/«Միլան», 22 գոլ)։
34–ամյա պորտուգալացին 21 գոլ է խփել։
Ի դեպ, Ռոնալդուն 13 տարվա մեջ առաջին անգամ է դուրս մնացել առաջնության ռմբարկուների եռյակից։
Միաժամանակ, Քրիշտիանուի թիմը` «Յուվենտուսը», դարձել է Իտալիայի չեմպիոն` 11 միավորով առաջ անցնելով «Նապոլիից»։