Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդ իրար ծեծում, ապա նրանցից մեկը բացում է տաքսու բեռնախցիկն ու այնտեղից զենք է հանում և սկսում կրակ բացել։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, պատահարի հետևանքով տուժածներ չկան։ «2։30 տեղեկություն ստացվեց, որ Օդինցովո քաղաքում «Hyundai» դեղին տաքսի մեքենայից դուրս է եկել ինքնությունը դեռ չպարզած անձ և կրակ արձակել հրացանից»,–ասված է Մոսկվայի շրջանի ՆԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Այս պահին հետաքննություն է ընթանում։
Նշենք, որ սկանդալային այս տեսանյութը սոցցանցում տարածել է Արմեն Խաչատրյան անուն ազգանունով օգտատերը։