ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի- Sputnik. Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որին անվանում են Սպիտակ արջ, Ալմաթիում նվաճել է Ոսկե գավաթը:
Մեր մարզիկներն Ալմաթիում մասնակցում էին «Թուրլըխանովի գավաթին»: Արթուր Ալեքսանյանի ոսկե վերադարձը. այսպես Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սպիտակ արջը «Թուրլըխանովի գավաթի» ոսկե գավաթակիր է դարձել: Եզրափակչում 3:1 հաշվով նա հաղթել է ռուս ըմբիշին:
Ցավոք, մեր մյուս ըմբիշներն Ալմաթիից վերադառնում են ձեռնունայն: