ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ի Նյու Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի բարերից մեկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով վիրավորվել են 10 մարդ: Այս մասին հայտնում է NJ.com-ը՝ հղում անելով տեղական ոստիկանության մամուլի խոսնակին՝ կապիտան Ստեֆան Վարնին:
Ըստ պարբերականի` ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է տեղի ժամանակով 00:25-ին:
Պատահարից հետո հիվանդանոց են տեղափոխել 5 տղամարդու և 5 կնոջ:
Վիրավորներից մեկին շտապ վիրահատել են։
Ոստիկանությունը հետաքննությունն է սկսել: