ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Երգչուհի, դերասանուհի, pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում իտալական ոճով լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել։
Նրա երկրպագուների աչքից չի վրիպել Վարդայի ու դերասանուհի Մոնիկա Բելուչիի նմանությունը։
Սև զգեստով ու գինու բաժակով կրքոտ լուսանկարը նա մեկնաբանել է Տուրգենևի տողերով. «Երջանկությունը վաղվա օր չունի, ոչ էլ երեկ. երջանկությունը չի հիշում անցյալը, չի մտածում ապագայի մասին. միայն ներկա ունի, այն էլ ոչ թե մեկ օր, այլ ակնթարթ»։
Գեղեցկուհի Վարդան հրապարակել է «որդու» լուսանկարը
«Ասես Բելուչին լինեք», «Այնքան գայթակղիչ եք այստեղ, այնքան գեղեցիկ», - հրապարակումները մեկնաբանել են բաժանորդները։
Վարդան նաև կարճ տեսանյութ է հրապարակել ֆոտոսեսիայից։
Բաժանորդները հիացած են․ «Ինչ հյութալի եք», «DG-ն կերազեր ձեզ նման մոդել ունենար»։ «Պետք է Հոլիվուդ գնաք», «Վագրիկ դերասանուհի», «Դուք երկնային եք», «Հիանում եմ»։
Վարդան բացահայտել է կատարյալ կազմվածք ունենալու գաղտնիքը. տեսանյութ