ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ու RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եղինջով ապուրի լուսանկար է հրապարակել ու նշել, որ ապուրը եփել է Ռուսաստանի ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին։
Посмотреть эту публикацию в Instagram
Մարգարիտան հրապարակել է Instagram-ում միլիարդատիրոջ կնոջ բաղադրատոմսը։ Սկզբում Կարապետյանը խաշել է կարտոֆիլը, հետո ալյուրով սոխառած է ավելացնում, վերջում էլ` թարմ եղինջն ու համեմը։
Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, թե ինչի վրա է ծախսում իր ամբողջ աշխատավարձը
«Մենք փոքր ժամանակ Ադլերում եղինջից խյուս էինք պատրաստում։ Ապուրն էլ կհամտեսեմ», - ամփոփել է Սիմոնյանը։
RT-ի գլխավոր խմբագրի բաժանորդներն արդեն մեկնաբանել են գրառումն ու անսովոր խոտերից ապուրների սեփական բաղադրատոմսերն առաջարկել։
Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել` ինչով է կերակրել ընտանիքին. լուսանկարներ