Թեթև կոշիկ և զրահաբաճկոն` շապիկի վրայից. ՀՀ զինվորական համազգեստն ավելի լավն են դարձնում
Թեթև կոշիկ և զրահաբաճկոն` շապիկի վրայից. ՀՀ զինվորական համազգեստն ավելի լավն են դարձնում
Sputnik Արմենիա
Զինվորական կենցաղի, հանդերձանքի և անձնական հիգիենայի պարագաների նոր նմուշներ ցուցադրվեցին մամուլի ներկայացուցիչների այցելության ժամանակ։ 24.05.2019, Sputnik Արմենիա
Զինվորական կենցաղի, հանդերձանքի և անձնական հիգիենայի պարագաների նոր նմուշներ ցուցադրվեցին մամուլի ներկայացուցիչների այցելության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ ԶՈւ ղեկավարությունը մի շարք նորամուծություններ է մտցրել զինծառայողների համազգեստի և հանդերձանքի մեջ։ Զինվորական կենցաղի, հանդերձանքի և անձնական հիգիենայի պարագաների նոր նմուշներ ցուցադրվեցին այսօր ՊՆ–ի կազմակերպած մամուլի ներկայացուցիչների այցելության ժամանակ։
Այսպես, այս տարի զինծառայողները նոր շապիկներ են ստացել, որոնք 65%–ով պատրաստված են բամբակից և 35%–ով պոլիեստերից, ինչը թույլ է տալիս պահպանել գույնը բազմաթիվ անգամ լվանալուց հետո։
Ամռան տապին զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ կարող է զրահաբաճկոնը կրել անմիջապես շապիկի վրայից։ Նախկինում շապիկի վրայից կրում էին կիտել, այնուհետև նոր զրահաբաճկոն հագնում, ինչը բազմաթիվ անհարմարություններ էր առաջացնում շոգ եղանակին։
Հատուկ ուշադրություն են գրավում ճտքակոշիկների նոր նմուշները, որոնք այսօր փորձարկվում են։ Նրանք անատոմիական միջատակեր ունեն, դրանք ավելի թեթև են ի տարբերություն ներկայիս նմուշների, ավելի ուշ են մաշվում և ավելի քիչ հարում ոտքերը։ Ընդ որում երկու տեսակի ճտքակոշիկ է առաջարկվում` մորթով ձմեռային և սովորական։
Մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար ձմռանը բարձրադիր շրջաններում ոչխարի մորթուց պատրաստված կիսամուշտակներ և ռետինե կոշկատակով կաճյակներ (валенки) են նախատեսված։
Ցուցադրված գրեթե ողջ արտադրանքը, բացառությամբ մեկ–երկու նմուշի, արտադրվում է Հայաստանում, ինչը թույլ է տալիս մուլտիպլիկատիվ տնտեսական արդյունքի հույս ունենալ։ Դա նոր աշխատատեղերն են, նոր արտադրությունը և այլն։