00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասվում է արդյո՞ք ՀՀ-ում թռչնամսի ու ձվի գների աճ. ոլորտի մասնագետների կանխատեսումները

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցУборка зерновых на Юге России
Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետներն ու մատակարարները Հայաստանում ուշադիր հետևում են Ռուսաստանում հացահատիկի բերքի ծավալների մասին լուրերին, քանի որ այդ տվյալներից կախված են հանրապետությունում մի շարք մթերքների գները։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ ներկրողներն անհամբեր սպասում են հունիսի 20–ին, որ վերջնականապես հասկանան` արդյո՞ք Ռուսաստանում հացահատիկի առատ բերքի մասին իրենց կանխատեսումներն արդարացել են։

Железнодорожные работы - Sputnik Արմենիա
Ցորեն ու շրոտ փոխադրելու գները կրկնակի նվազել են. ի՞նչ կտա սակագինը հայաստանցի մատակարարին

Մասնագետները նշում են, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրածի, ու բնությունը վատ անակնկալներ չմատուցի, ապա հունիսի երկրորդ կեսին հավաքվելիք բերքը Ռուսաստանում այս տարի ռեկորդային կլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Մանանա գրեյն» ալյուր արտադրող ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը։

Փորձագետներն ու մատակարարները դեռ ապրիլից սկսել էին ահազանգել, քանի որ այդ տարի Ռուսաստանում հացահատիկի բերքի 16% նվազում էր սպասվում։ Նրանց կարծիքով, դա անխուսափելիորեն կհանգեցներ Հայաստանում ոչ միայն հացահատիկի, այլև հավի ու ձվի գնի աճին։

Օրինակ` անցած տարի բերքահավաքից հետո պարզվեց, որ հացահատիկը սպասվածից քիչ է։ Դա գնաճի հանգեցրեց։ Մատակարարները ստիպված էին մեկ տոննա հացահատիկի դիմաց մոտ 63 հազար դրամի փոխարեն մոտ 111 հազար վճարել։

«Այժմ կանխատեսումները վատը չեն, նույնիսկ ասում են` ռեկորդային բերք է ակնկալվում։ Բայց քանի հացահատիկը ամբարներում չի հայտնվել, ոչինչ չի կարելի հաստատ ասել», – նշեց Նիկողոսյանը։

Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հակառակը, Ռուսաստանի ու Ղազախստանի համար եղանակի կանխատեսումները հուսադրող չեն։ Սակայն նա էլ դժվարացավ ապագա բերքի ծավալների վերաբերյալ որևէ գնահատականներ տալ։

«Խառը կերի մեկ կիլոգրամը փետրվարին 30 դրամ թանկացել էր, շուկայում այդ ապրանքի ինքնարժեքը նույնպես բարձրացել է։ Այժմ մեր պահեստները լիքն են, այդ պատճառով դեռ թռչնի մսի ու ձվի գների աճ չի սպասվում», – ասաց Ստեփանյանը։

Նա նշեց, որ խառը կերի գնաճը փետրվարին հանգեցրեց շուկայում 50 դրամով թռչնամսի գնի աճին։

Այսօր իրավիճակը փոխվել է, ու գինը կրկին ընկել է, բայց փետրվարի համեմատ ընդամենը 15–20 դրամով։

Հիշեցնենք` ընդհանուր առմամբ տարեկան 320 – 350 տոննա հացահատիկ է ներկրվում Հայաստան։

Լրահոս
0