00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում պայքարում են քաղցր բամբակի դեմ. ի՞նչ են մտածում վաճառողները. լուսանկարներ

© Sputnik / Andranik GhazaryanПродавцы сахарной ваты на площади Республики
Продавцы сахарной ваты на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդիկ (հիմնականում` երեխաները) չեն կարողանում անտարբեր անցնել փայտիկի վրա փաթաթվող, ելակի կամ բանանի համով գույնզգույն ու քաղցր թելիկների կողքով։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել` քաղցր բամբակը վտանգավոր է, թե ոչ։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Երեխաների և մեծահասակների սիրած քաղցրավենիքը` քաղցր բամբակը, մոտ ապագայում կարող է վերանալ Երևանի փողոցներից։ Արտադրողների համար սա շահութաբեր բիզնես է, երեխաների համար` սիրելի աղանդեր, իսկ Երևանի քաղաքապետարանի համար` ապօրինի վաճառք և առողջության համար վնասակար քաղցրավենիք։

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում քաղցր բամբակին նվիրված ռեպորտաժ էր հրապարակել` նշելով, որ բամբակն արտադրվում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Ավելին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ, տեսուչ Արմեն Գալստյանը խորհուրդ է տալիս ծնողներին, որ կտրականապես հրաժարվեն քաղցր բամբակ գնելուց, քանի որ դրանով վտանգում են իրենց երեխաների առողջությունը։

«Գուցե վաճառողը կամ արտադրողը հիվանդ են տուբերկուլոզով։ Մի՛ գնեք այն հանուն երեխաների անվտանգության», – հորդորում է Գալստյանը։

Քաղաքապետարանը մտադիր է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի կանխի փողոցային ապօրինի առևտուրը և թույլ չտա մայրաքաղաքն արևելյան շուկայի վերածել։

Միևնույն ժամանակ քաղցր բամբակ արտադրողներն ու վաճառողները համաձայն չեն քաղաքապետարանի դիրքորոշման հետ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նրանք բացատրեցին, թե ինչու։

Վիճահարույց բամբակը

Քաղցր բամբակը վաճառվում է քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում։ Այդ բիզնեսով է զբաղվում նաև Գրիգոր Խաչատրյանը։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Խաչատրյան
Երևանում պայքարում են քաղցր բամբակի դեմ. ի՞նչ են մտածում վաճառողները. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գրիգոր Խաչատրյան

Խաչատրյանի աշխատանքային օրը սկսվում է երեկոյան ժամը 18:00–ին և ավարտվում 22:00–ին։ Հանրապետության հրապարակում Գրիգորը փոքրիկ ֆուրգոնում բացում է իր սեղանիկը, որտեղ էլ պատրաստում է քաղցր բամբակը։ Այս գործով զբաղվում է վերջին տարիներին, և սա նրա եկամտի միակ աղբյուրն է։

«Քաղաքապետարանից եկան, ասացին` փակեք։ Ես նրանց հարգում եմ, փակում եմ և տուն գնում, հետո նորից եմ գալիս։ Իսկ ի՞նչ անեմ։ Չապրե՞մ։ Ինձ ասում են, որ բամբակը վաճառել չի կարելի, փողոցը փոշոտ է, ֆուրգոնը չի համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմերին։ Եթե այդպես է, ուրեմն խանութում էլ հաց գնել չի կարելի, չէ՞ որ այնտեղ ևս փոշոտ է», – ասաց Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա հասկանում է քաղաքապետարանի աշխատակիցների դիրքորոշումը. նրանք իրենց աշխատանքն են կատարում։ Բայց չի հասկանում` ինչպես կարող է հաճախորդի աչքի առաջ պատրաստած բամբակը կեղտոտ լինել։ Այլ հարց է, եթե այն փաթեթավորված չէ և երկար ժամանակ բաց վիճակում է մնացել։

Զրույցն ընդհատում են հաճախորդները։ Երեխաները սպասում են, որ Գրիգորը քաղցր բամբակ պատրաստի։

«Սա` քեզ, սա էլ` քեզ, – ասում է Գրիգորը, բաժանում փայտիկով բամբակը և շարունակում,– տեսնո՞ւմ եք, ի՞նչ էի ասում»։

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Խաչատրյանը բամբակ է վաճառում
Երևանում պայքարում են քաղցր բամբակի դեմ. ի՞նչ են մտածում վաճառողները. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գրիգոր Խաչատրյանը բամբակ է վաճառում

Նա խոստովանում է, որ բիզնեսը շահութաբեր է, աշխատանքային օրերին մինչև 10 հազար դրամ է վաստակում, տոն օրերին`  ավելի շատ։

Գրիգորի հետ համակարծիք են նաև Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված ֆուրգոնում աշխատող վաճառողները։

«Շաքարի հատիկները կրակի հզոր հոսքի և տարայի արագ պտույտների ժամանակ երկար թելիկների են վերածվում, որոնք փաթաթվում են փայտիկի վրա։ Եթե տարան կեղտոտ լինի, ապա դուք անմիջապես բամբակի վրա կեղտ կտեսնեք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրում է վաճառող Էրիկը (անունը փոխված է)։

Նա նշում է, որ իր ֆուրգոնում պահպանվել են բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը։ Ինչ վերաբերում է գույնին և համին, ապա շաքարին սննդային ներկանյութ են ավելացնում, որը հրուշակագործներն օգտագործում են աղանդեր պատրաստելու համար։

Փոփոխություններ են պահանջում

Այս բիզնեսում ներգրավված մյուս քաղաքացիները կարծում են, որ քաղաքապետարանը պիտի փոփոխություններ նախաձեռնի, բայց այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան մարդկանց աշխատել։

© Sputnik / Aram NersesyanԲամբակ վաճառողները Երևանում
Երևանում պայքարում են քաղցր բամբակի դեմ. ի՞նչ են մտածում վաճառողները. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Բամբակ վաճառողները Երևանում

«Դուք կարող եք պաղպաղակ կամ հոթ–դոգ գնել և ուտել փողոցում։ Ընդ որում` ձեր ուտելու ընթացքում կարող է քամի բարձրանալ և փոշոտել մթերքը։ Իսկ ի՞նչ է պետք անել այդ դեպքում», – հարցնում է վաճառող Հայկը (անունը փոխված է)։

© Sputnik / Aram NersesyanԻնչ են մտածում քաղցր բամբակ վաճառողները քաղաքապետարանի որոշման մասին
Երևանում պայքարում են քաղցր բամբակի դեմ. ի՞նչ են մտածում վաճառողները. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ինչ են մտածում քաղցր բամբակ վաճառողները քաղաքապետարանի որոշման մասին

Նրան զայրացրել է քաղաքային իշխանության նախաձեռնությունը։ Նրա կարծիքով` չի կարելի սկզբում թույլ տալ, հետո փակել սեղանիկը` առանց այլընտրանք առաջարկելու։ Հայկն ուզում է աշխատել այս բիզնեսում և պատրաստ է վճարել հարկերը, օրինականացնել վաճառքը։ Նա կոչ է անում զբոսայգիների և պուրակների մոտ տոնավաճառներ բացել, որտեղ մարդիկ կկարողանան աշխատել, ոչ թե իրենց ապրանքը վաճառեն որտեղ պատահի։

Հայկը կարծում է, որ քաղցր բամբակը երեխաների սիրած քաղցրեղենից ամենաանվտանգն է։ Վերջում ավելացնում է` համենայնդեպս բամբակում քաղցրի պարունակությունն ավելի քիչ է, քան կոնֆետներում և աղանդերի մեջ։

© Sputnik / Aram NersesyanՔաղցր բամբակ սիրող փոքրիկը
Քաղցր բամբակ սիրող փոքրիկը - Sputnik Արմենիա
1/3
Քաղցր բամբակ սիրող փոքրիկը
© Sputnik / Aram NersesyanՎազգեն Սարգսյան փողոց
Վազգեն Սարգսյան փողոց - Sputnik Արմենիա
2/3
Վազգեն Սարգսյան փողոց
© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ - Sputnik Արմենիա
3/3
Հանրապետության հրապարակ
1/3
Քաղցր բամբակ սիրող փոքրիկը
2/3
Վազգեն Սարգսյան փողոց
3/3
Հանրապետության հրապարակ
Լրահոս
0