00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե այդպես է, ինքնաբացարկ կհայտնեմ. Թատերականի ռեկտորի ընտրությունները չե՞ն կայանա

CC BY-SA 3.0 / Jossian / Yerevan State Institute Of Theater And CinematographyЕреванский государтственный институт театра и кино
Ереванский государтственный институт театра и кино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թատերական ինստիտուտում դժգոհություններ կան, իրավիճակը լարված է։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Թատերական ինստիտուտի ռեկտորի «միակ թեկնածուն»` բուհի ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանը, ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքնաբացարկ կհայտարարի։ Ընտրությունն, ի դեպ, նախատեսված է վաղը։

«Ես ինքնաբացարկ կհայտնեմ, դուք` ուսանողներդ, ձեր հերթին նամակով դիմեք ԿԳ նախարարին ու ձեր պահանջները ներկայացրեք»,–ասաց նա։

Ոստիկանության բացահայտումները «թատերական ինստիտուտում» - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը սենսացիոն բացահայտումներ է արել «թատերական ինստիտուտում». տեսանյութ

Ուսանողների հետ Արզումանյանի հանդիպումն անցավ բավական բուռն։ Խնդիրն այն է, որ թատերականի ուսանողները դժգոհում են, որ Արզումանյանը ոլորտի մասնագետ չէ, բայց նաև այլընտրանք չունեն, իսկ իրենք այլ թեկնածուների ծրագրեր են ուզում լսել։ Այս մասին երեկ բուհի ուսխորհուրդը նաև հայտարարություն էր տարածել։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Նրանք, սակայն, չունեն ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչումը (ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)։

Լիլիթ Արզումանյանն անկեղծացավ` ասելով, որ երեկ ԿԳ նախարարի մոտ է գնացել ու ասել, որ ուզում է ինքնաբացարկ հայտնել, սակայն նախարարը հարցեր է տվել, որոնց պատասխանն ինքը չի ունեցել.«Նախարարն ինձ հարցրեց` ինչո՞ւ այլ թեկնածուներ չեն առաջադրել իրենց թեկնածությունը, կամ էլ` բուհի այդքան տարիների աշխատողները չգիտեի՞ն, որ պետք է կոչում ունենալ»։

Սպուտնիկ զրույց-Արամ Սիմոնյան (22.02.19) - Sputnik Արմենիա
ԵՊՀ-ի ռեկտորը մերժում է իրեն առնչվող քրեական գործն ու հակադարձում նախարարին

Ուսանողները նշեցին, որ աբսուրդ է կոչում ունենալու պահանջը ներառել բուհի ռեկտորի թեկնածության պարտադիր պայմանների մեջ։ Արզումանյանը կրկին բացեց փակագծերն` ասելով, որ իրականում այդ պահանջը 2010–ին են ներառել կանոնակարգում։ «Երբ թատերականի նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը, որը մեծ մարդ էր, ուզում էր իր թեկնածությունն առաջադրել թատերականի ռեկտորի պաշտոնի համար, պարզվեց` չի կարող, քանի որ դոկտորի կոչում չուներ։ Նիստ հրավիրվեց, քննարկում եղավ ու որոշվեց` գիտական մեկ աստիճան իջեցնել, այսինքն` ոչինչ, թեկնածու կամ դոցենտ թող լինի ռեկտորը, բայց պարտադիր կոչում ունենա։ Բուհի ռեկտորները դեմ էին այդ որոշմանը, բայց այն կայացվեց»,–ասաց նա։

Երևանի նախկին փոխքաղաքապետ, թատերականի դասախոս Արամ Սուքիասյանը հայտարարեց, որ եթե ընտրությունները վաղը չկայանան, ինքն իր թեկնածությունն էլ կառաջադրի, ինչն ուղեկցվեց ուսանողների մի մասի ծափողջյուններով։ Սուքիասյանն օրերս է դոցենտի աստիճան ստացել, այդ իսկ պատճառով էլ չի հասցրել իր թեկնածությունն առաջադրել։

Սուքիասյանի հայտարարությունից հետո Արզումանյանն ասաց, թե պարզ է` ով է այս ամենը կազմակերպել և ինչու. «Եթե այդպես է, ես ինքնաբացարկ կհայտնեմ»։ Ուսանողները, սակայն, հայտարարեցին, որ հավաքն ինքնաբուխ է, և ոչ ոք այն չի կազմակերպել, ուղղակի Արզումանյանը չի ուզում լսել իրենց տեսակետը։

Հանդիպումն այդպես էլ ընդհատվեց, սպասենք վաղվան։

Լրահոս
0