ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան։ Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մայիսի վերջին միջնորդները կայցելեն տարածաշրջան», – ասաց նա։
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի ներկայացուցիչներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Արցախ։