ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի փաստաբանը այս պահին դեպքի վայրում է՝ Երևանի Ավան վարչական մասում, որտեղ քիչ առաջ ոստիկանները կանգնեցրել են Բալասանյանի մեքենան: Նա զրուցել է ոստիկանների հետ և տեղեկացրել, որ մինչև դատարանի համապատասխան որոշում չլինի, չեն կարող ավտոմեքենան խուզարկել:
Լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասել է, որ Բալասանյանի մեքենան կանգնեցնողները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն են:
Մեքենան խուզարկության ենթարկելու պատճառը, ըստ ոստիկանների, ստացված տեղեկությունն է, համաձան որի ավտոմեքենայում ապօրինի զենք կա:
Այս պահին խուզարկություն իրականացնելու համար սպասում են դատարանի որոշմանը:
Նշենք, որ հավաքվածների մեջ են նաև քաղաքական գործիչներ Դավիթ Շահնազարյանը, Գառնիկ Իսագուլյանը և այլք: