ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ գիշերը հանցագործություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ըստ տեղեկությունների` Քուչակ գյուղում ապրող մի երիտասարդ դանակի սպառնալիքով թալանել է իրեն Երևանից Քուչակ հասցրած տաքսու վարորդին։
Նախնական վարկածով՝ 28-ամյա երիտասարդը հասել է իրենց գյուղ և ուղեվարձը վարորդին վճարելու փոխարեն դանակ է հանել, սպառնացել՝ վերցնելով նրա բջջայինն ու մոտի փողերը։
Հարձակումից հետո երիտասարդը փախել է, թալանված վարորդն էլ դիմել է ոստիկանների օգնությանը։
Իրավապահները կարճ ժամանակում հայտնաբերել են հանցանքը կատարած երիտասարդին ու գողացված փողն ու հեռախոսը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տուժած տաքսու վարորդը երիտասարդ տղա է և ապրում է մայրաքաղաքում։