00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Հովիկ Աղազարյան
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
13:47
2 ր
Հայկ Կոնջորյան
Հովիկ Աղազարյանը կազմակերպել է գաղտնի տեղեկությունների արտահոսք․ Հայկ Կոնջորյան
13:49
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկսվում է անկախ դատական համակարգ ունենալու փուլը. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн
Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարանների մուտքերը կբացվեն։ Մեկնարկում է դատական բարեփոխումների երկրորդ փուլը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. 13։30 բոլոր դատարանները կբացվեն։ Այս մասին քաղաքացիներին ուղղված իր ֆեյսբուքյան կոչում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ նաև շնորհակալություն հայտնելով դատարանների մուտքերն արգելափակած քաղաքացիներին։

«Հուսով եմ չեք մրսել։ Ամեն դեպքում, անպայման, տաք թեյ խմեք։ Հաղթանակն անշրջելի է։ Ես սա երաշխավորում եմ ոչ թե իմ անձով, այլ ձեր կամքն ու նվիրվածությունը տեսնելով»,– ասաց Փաշինյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանը դավադիր մտադրություններ է տեսնում Արցախի հարցում և խոստանում ամենակոշտ միջոցներ

Վարչապետը նշեց, որ դատարանների առաջ կազմակերպված ակցիաները ծառայեցին իրենց նպատակին։ «Հիմա բոլորին ակնհայտ է, որ չի կարող Հայաստանում լինել դատական կոռումպացված համակարգ։ Մեր նպատակը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալն է»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ հակառակ դեպքում հակազդեցությունը լինելու է համաժողովրդական։

Փաշինյանը նաև ներողություն խնդրեց բոլոր այն քաղաքացիներից, որոնց դատական պաշտպանության իրավունքի իրացումն այսօր մի քանի ժամով հետաձգվել է և հայտարարեց, որ այդ անհարմարության նպատակը բացառապես այդ իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է։

«Նպատակն արձանագրելն էր, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու պահանջի մեջ ժողովուրդն ու կառավարությունը միասնական են»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ այսօրվանից Հայաստանում սկսվում է անկախ դատական համակարգ ունենալու փուլը, որի ծրագիրը քննարկվել է դռնփակ անցկացրած քննարկման ընթացքում։ Իսկ թե ինչ քայլեր են մշակվել, Փաշինյանը չցանկացավ մանրամասներ հրապարակել, որպեսզի այդ քայլերի իրականացման ճանապարհին հնարավոր փոփոխությունները քննարկումների առիթ չդառնան։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Լրահոս
0