ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայտնի երգահան, երգիչ, System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է արել Twitter միկրոբլոգում և հայտնել, որ համագործակցել է Game of Thrones ամերիկյան սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի հետ:
«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ «Գահերի խաղը» սերիալի էպիկական ավարտից հետո իմ ընկեր և սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադին ինձ հրավիրել է 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքներից մեկի՝ «Rains of Castamere»-ի համար վոկալ ձայնագրել»,– գրել է նա:
After the epic conclusion to @GameOfThrones, I’m honored to announce that my friend and series composer @Djawadi_Ramin invited me to contribute vocals to “Rains of Castamere” for the Season 8 soundtrack. Check it out here - https://t.co/oQ2Yh0CyJ9 - Peace, Serj #gameofthrones
— Serj Tankian (@serjtankian) 20 мая 2019 г.
Օգտատերերին անչափ դուր է եկել Թանկյանի կատարումը։
Delliah Mercury անունով օգտատերը գրել է, որ ինքը երբեք չի դիտել սերիալը, բայց մեծ հաճույքով լսեց կատարումը:
HunterKnightCustoms -ն էլ ավելացրել է, որ բառացիորեն լացել է Թանկյանի կատարումը լսելիս և շնորհակալություն է հայտնել երգչին: Հիշեցնենք, որ երաժշտությունը կարևոր դեր է խաղացել «Սառցի և հրի երգի» կինոաշխարհում: Զգուշացեք. հաջորդիվ սփոյլերներ են. «Ռեյները Կաստամերից» երաժշտությունը հնչել է Կարմիր հարսանիքի ավարտին և ահազանգել կոտորածի մասին, որի ընթացքում սպանվել են Ռոբ Սթարքը, նրա մայր Քեյթլին Սթարքը, նրա հղի կինն ու բազմաթիվ դաշնակիցները:
Սերիալի նախկին եթերաշրջաններում երաժշտությունն իր հետ բերել է դաժան կոտորածներ՝ «Լանիսթերների բոլոր թշնամիները կջախջախվեն» ենթատեքստով:
Այն հնչեց նաև 8-րդ եթերաշրջանի եզրափակիչ էպիզոդում, երբ բոլոր Լանիսթերները գրեթե ոչնչացվել էին Դեյներիսի չտեսնված դաժանության պատճառով:
Իրանագերմանացի կոմպոզիտոր Ռամին Ջավադին համաշխարհային ճանաչման է հասել՝ երաժշտություն ստեղծելով «Warcraft», «Iron Man», « Pacific Rim » ֆիլմերի, ինչպես նաև «Prison Break», «Game of Thrones», «The Strain», «Westworld», «Person of Interest» սերիալների համար: