00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հույս ունեի, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից. Նիկոլ Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян во время совещания с экономическим блоком правительства (26 января 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян во время совещания с экономическим блоком правительства (26 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն իր խոստացած ելույթում խոսեց ոչ միայն որպես գործադիր մարմնի ղեկավար, այլ նաև որպես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից։ Նա այս մասին ասաց այսօր կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ցուցարարները թույլ չտվեցին մտնել Շենգավիթի ընդհանուր իրավասութայն դատարան։  - Sputnik Արմենիա
«Դիմելու եմ դատախազություն». Արմեն Գևորգյանի պաշտպանին արգելեցին մտնել դատարան. տեսանյութ

«Ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում ու իրականացվում ժողովրդի դեմ։ Անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար, և սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլևս ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, որն իրավունք ունի խոսել ժողովրդի անունից»,–ասաց նա։

Նրա խոսքով` դատական իշխանության գործունեությունը պարբերաբար ալեկոծություն է առաջացնում հանրության շրջանում։ Նա նշեց, որ չի կարող և չի ուզում դատողություններ անել կայացվող որոշումների հիմնավորվածության մասին, քանի որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում։ Չնայած, մյուս կողմից, ըստ նրա` անհնար է դատարանի բոլոր որոշումները նույն արշինով չափել ու նույն գնահատականը տալ։

«Որքանով կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել մարտի 1–ի գործով այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել դատական գործող համակարգի միջոցով։ Սա երևում է ՄԻԵԴ–ի որոշումներով։ Հույս ունեի, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից, որոնց նախկին գործելաոճն ու նոր Հայաստանի ձգտումներն անհամապատասխան են»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ վերջին մեկ տարում տեղի են ունեցել իրադարձություններ, որի արդյունքում կա ժողովրդի վստահությունը վայելող գործադիր իշխանություն, ԱԺ, սակայն վերջին իրադարձություններն ի ցույց են դնում, որ Հայաստանում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Լրահոս
0