https://arm.sputniknews.ru/20190520/anna-hakobyann-aycelele-aprilyan-paterazmi-masnakic-jora-esayani-anvan-dproc-18698537.html
Աննա Հակոբյանն այցելել է ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Եսայանի անվան դպրոց
Աննա Հակոբյանն այցելել է ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Եսայանի անվան դպրոց
Sputnik Արմենիա
Աննա Հակոբյանի խոսքով` մենք պարտական ենք Ժորային և պարտք ենք այս երեխաներին, որպեսզի զարգացնենք ու պաշտպանենք մեր երկիրը։ 20.05.2019, Sputnik Արմենիա
2019-05-20T17:32+0400
2019-05-20T17:32+0400
2019-05-20T17:29+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1869/80/18698082_0:78:1024:657_1920x0_80_0_0_adec0cdba8080eb400000bf25d1d65e7.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1869/80/18698082_0:40:1024:683_1920x0_80_0_0_f5b70bd73ef5c222ac2319a35a739c5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, աննա հակոբյան, ապրիլյան քառօրյա պատերազմ
հասարակություն , հայաստան, աննա հակոբյան, ապրիլյան քառօրյա պատերազմ
Աննա Հակոբյանն այցելել է ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Եսայանի անվան դպրոց
Աննա Հակոբյանի խոսքով` մենք պարտական ենք Ժորային և պարտք ենք այս երեխաներին, որպեսզի զարգացնենք ու պաշտպանենք մեր երկիրը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց:
Ինչպես տեղեկանում ենք նրա պաշտոնական կայք էջից, Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետի, դպրոցի տնօրենի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է դպրոցում, Ժորա Եսայանի անվան դասարանում մասնակցել ապրիլյան հերոսին նվիրված հիշատակի միջոցառմանը:
«Շատ կարևոր է, որ ունենք Ժորայի նման տղաներ: Մենք պարտական ենք Ժորային և պարտք ենք այս երեխաներին, որպեսզի զարգացնենք ու պաշտպանենք մեր երկիրը, որպեսզի մեր սահմանները լինեն անառիկ և այլևս երբեք սահմանին կորուստներ չունենանք»,-ասել է Աննա Հակոբյանը՝ դպրոցի աշակերտներին խորհուրդ տալով լավ սովորել, որպեսզի ապագայում նրանք դառնան հայրենիքի համար պիտանի մարդիկ:
Նա աշակերտներին հիշեցրել է, որ մեր երկրի հզորացումը կախված է յուրաքանչյուրից: Յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում և իր գործով նպաստի հայրենիքի զարգացմանը: Վարչապետի տիկինը շնորհակալություն է հայտնել այս օրը պարգևելու համար։