ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն արդեն 5 տարի է ամուսնացած են։
Ամուսնության հոբելյանական տարեդարձը մայիսի 24–ին է։ Բայց Քիմ Քարդաշյանը չի համբերել և այսօր է հարսանեկան լուսանկարներից է հրապարակել Instagram—ի իր էջում ու մակագրել. «Հինգ տարի՝ չորս երեխա. կյանքն ավելի լավ չէր էլ կարող լինել»:
Посмотреть эту публикацию в Instagram
Նախորդ ամիս Vogue ամսագրին տված հարցազրույցում Քարդաշյանն ասել էր, որ ամեն ինչով աջակցում է ամուսնուն, սակայն դա չի նշանակում, որ նրանք միշտ համակարծիք են:
Հիշեցնենք, որ 4 երեխաներից 2–ին Քիմ Քարդաշյանն անձամբ է լույս աշխարհ բերել, իսկ վերջին 2–ին նրանք ունեցել են փոխնակ մոր օգնությամբ։ Քիմն ու Քանյեն մեծացնում են 2 դուստր և 2 որդի։
Посмотреть эту публикацию в Instagram