00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասֆալտը քանդելու կարիք չկա. ռուսաստանցի ինժեներներն ուզում են իրենց փորձը փոխանցել Երևանին

© Sputnik / Aram GareginyanНачальник управления по науке мэрии Новосибирска Михаил Камаев
Начальник управления по науке мэрии Новосибирска Михаил Камаев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նովոսիբիրսկից Հայաստան ժամանած ինժեներներն իրենց տեխնոլոգիաներն ու «խելացի» համակարգերը կառաջարկեն Երևանի քաղաքապետարանին ու մասնավոր ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Նովոսիբիրսկի ինժեներները Երևանի քաղաքապետարանին խողովակներ անցկացնելու ու փոխարինելու նոր միջոց կառաջարկեն։ Այսօր Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում այս մասին ասաց Նովոսիբիրսկի քաղաքապետարանի գիտության ու գիտական մշակումների ներդրման վարչության պետ Միխայիլ Կամաևը։

Девушка неожиданно провалилась под асфальт в Китае — страшное видео - Sputnik Արմենիա
Ասֆալտը «լափել» է աղջկան. չինուհին գետինն է մտել, բայց ոչ ամոթից. տեսանյութ

Կամաևի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել այսօր` մայիսի 17-ին։ Պատվիրակության կազմում մի քանի ինժեներային ընկերության ներկայացուցիչներ են ընդգրկված։ Նրանք ներկայացնում են իրենց տեխնոլոգիաները Երևանի քաղաքապետարանին ու մասնավոր ընկերություններին։ Այդ ընկերություններից մի քանիսը սկիզբ են առել Նովոսիբիրսկի հայտնի ակադեմիական ավանից (որն այժմ Ռուսաստանի գիտական կենտրոններից է)։

Ընկերություններից մեկն առաջարկում է խողովակների անցկացման տեխնոլոգիայի ռուսական տարբերակը, որը թույլ է տալիս խողովակներ անցկացնել կամ փոխել` առանց ասֆալտը քանդելու։ Այդ տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է գետնի տակ թունել փորել անհրաժեշտ հեռավորության վրա։

«Ինչու՞ քանդել ասֆալտը, եթե կարելի է ամեն ինչ ավելի տնտեսող եղանակով անել։ Կարծում եմ` նորույթը բավականին հետաքրքիր է ու ձեռնտու», – ասում է Կամաևը։

Եվս մեկ ընկերություն բնակելի շենքերի, դպրոցների ու տրանսպորտի կանգառների համար նախատեսված «խելացի» համակարգեր կառաջարկի։ Դրանց շնորհիվ կարելի է հեռախոսի օգնությամբ կարգավորել օդորակիչը կամ հետևել տան կենցաղային տեխնիկային։

Фермер Гамлет Амбарцумян, село Гай, Армавирская область - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է հայ գյուղացին հրաժարվում ձկից ու խոզից և գերադասում Ռուսաստանի ասֆալտը

«Իհարկե, Արևմուտքում նման տեխնոլոգիաներ կան։ Պարզապես դրանք շատ ավելի թանկ են։ Իսկ մենք աշխատում են որակի ու գնի լավ հարաբերակցություն ապահովելու ուղղությամբ, պատրաստ ենք մեր փորձը փոխանցել հայ գործընկերներին։ Մեզ էլ է հետաքրքիր ավելի շատ բան իմանալ նախագծերի մասին, փորձ փոխանակել։ Մենք շատ ենք լսել հայ ինժեներների աշխատանքային փորձի ու որակի մասին», – նշում է Կամաևը։

Այժմ Նովոսիբիրսկի քաղաքապետարանն արդեն սկսել է նման հսկող համակարգեր տեղադրել դպրոցներում։ Կանգառներում էլ տեղեկատվական լուսատախտակներ են հայտնվել։ Այդ բոլոր տեխնոլոգիաները տեղական արտադրանք են։

Նովոսիբիրսկից ժամանած հյուրերը պատրաստ են կրկին գալ` իրենց տեխնոլոգիաները Երևանի քաղաքապետարանում ու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ավելի մանրամասն ներկայացնելու համար։

Լրահոս
0