ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Քիչ առաջ ողբերգական ելքով պատահար է տեղի ունեցել Երևանում։
Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Ավետիսյան փողոցում, հասարակական ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է։
Վրաերթի ենթարկվածի ինքնությունն այս պահին հայտնի չէ։
Վարորդը չի լքել դեպքի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել կնոջը։
Մեր տեղեկություններով՝ ավտոբուսը «Հիգեր» մակնիշի է և սպասարկում է թիվ 3 երթուղին։
Տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։