00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջուր եմ ծախում, սա՜ռը ջուր, բայց արդեն Պեպոյից քիչ այն կողմ, առաջվա տեղից քիչ հեռու

© Sputnik / Armen HakobyanСтатуя "Продавец воды" в Ереване
Статуя Продавец воды в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևի հետաքրքրասերներին այսպես կարձագանքեր հուշարձանառատ մեր մայրաքաղաքի սիրված արձաններից մեկը՝ «Ջրավաճառ տղան», եթե առհասարակ քանդակները կամ արձանները խոսեին: Իսկ հետաքրքրվելու պատճառ կա. օրերս, երբ մեծ շուքով բացվեց «Երևանի 2800-ամյանի այգին», պարզվեց, որ Խորենացու փողոցի՝ դեպի Շահումյան հրապարակ նայող հատվածից անհետացել է «Ջրավաճառ տղան» արձանը, որ երկար տարիներ էր այդտեղ:

Եթե ավելի բծախնդիր լինենք և օրենքի տառին համահունչ, ապա արձանը կոչվում է «Ջրավաճառ պատանին» կամ «Երևանի սառը ջուր»: Բայց դա այս արձանի տեղաշարժման հետ կապված ամենափոքր հարցն է, ասենք` դա հարց էլ չէ:

Հարցն այն է, որ տվյալ արձանը տեղափոխվել է նորակառույց ու նորաբաց այգու եզրից և վերատեղադրվել ոչ այնքան հեռու՝ «Անգլիական զբոսայգում», Պեպոյի արձանի և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միջև եղած տարածքում, ճեմուղու եզրին մոտ:

Այսինքն՝ «վա՜յ, բա «Ջրավաճառ տղայի» արձանն ո՞ւր է, ի՞նչ են արել» ու նման կսկծալի կամ վրդովված բացականչությունների պատճառ, մեծ հաշվով, չկա: Արձանի հետ ոչ մի վատ բան չի կատարվել, այն անվնաս է, ավելին, ասում են՝ ռեստավրացիա արված: Պարզապես վերատեղադրվել է նոր (հին) տեղում:

© Sputnik / Armen HakobyanՋուր ծախող տղայի արձանը
Ջուր եմ ծախում, սա՜ռը ջուր, բայց արդեն Պեպոյից քիչ այն կողմ, առաջվա տեղից քիչ հեռու - Sputnik Արմենիա
Ջուր ծախող տղայի արձանը

Այնուամենայնիվ, որոշեցինք գնալ հետքերով: Հարցում ուղղեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին: Նկատենք, որ բավականին արագ, հաջորդ իսկ օրը՝ մայիսի 15-ին, նաև պատասխան ստացանք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արձանի վերաբերյալ մեր տված հիմնական հարցն հետևյալն էր. «Կոնկրետ այս վերջին տեղափոխությունը ի՞նչ որոշման հիման վրա է իրականացվել, ի՞նչ հիմնավորմամբ, ի՞նչ ծախս է կատարվել այդ նպատակով և ի՞նչ միջոցների հաշվին»:

Քաղաքապետարանից մեզ ուղարկված գրավոր պատասխանն այսպես է ձևակերպված. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ի սկզբանե «Ջրավաճառ տղան» արձանը տեղակայված է եղել այսպես կոչված Անգլիական այգում: Հետագայում այն տեղափոխվել է Շահումյանի անվան հրապարակի եզրամաս՝ օրերս հիմնանորոգումից հետո վերաբացված Երևանի 2800–ամյակի այգու տարածք: Այգու կառուցապատման ժամանակ բարերարների կողմից արձանն իր նախկին տեղը տեղափոխելու խնդիր է դրվել: Հաշվի առնելով այն փաստը, որ Երևանի 2800-ի այգում ևս տեղ էին գտնելու նոր արձաններ, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն առաջարկել է իր տեղում թողնել կամ նորակառույց այգու որևէ այլ հատված տեղափոխել նաև «Ջրավաճառ տղան» արձանը: Սակայն բարերարն առաջարկը մերժել է, որից հետո հանձնաժողովի որոշմամբ արձանը տեղափոխվել է Անգլիական այգու՝ նախկինում տեղադրված տարածք»:

© Sputnik / Armen HakobyanՋուր ծախող տղայի արձանը
Ջուր եմ ծախում, սա՜ռը ջուր, բայց արդեն Պեպոյից քիչ այն կողմ, առաջվա տեղից քիչ հեռու - Sputnik Արմենիա
Ջուր ծախող տղայի արձանը

Քաղաքապետարանից ստացած պատասխանը, նկատենք, գրեթե նույնությամբ կրկնում է այս խնդրի վերաբերյալ մայիսի 15-ի ասուլիսում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ասածը: Սակայն թե՛ պարոն Մեսչյանի ասուլիսային պարզաբանումը, թե՛ մեջբերված պատասխանը, ինչպես ասվում է՝ չեն հանում բոլոր հարցերը: Ի վերջո, գլխավոր ճարտարապետը բարերարներին կարող էր և ավելի համոզիչ ներկայացնել իր մասնագիտական դիրքորոշումը:

Բայց նախ` կոնկրետ արձանի մասին:

«Ջրավաճառ պատանին» արձանի հեղինակներն են քանդակագործ Հովհաննես Բեջանյանը և ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանը: Արձանը տեղադրվել է 1970 թվականին, այո, «Անգլիական այգում», հնաբնակները հիշում են, որ ներկայիս Իտալիայի փողոցի կողմից երևացող մասում: Արձանը նվիրված է 1910-30-ական թվականներին Երևանի «բուլվարում» կամ «Անգլիական այգում» շրջիկ-ջրավաճառ տղաներին: Այն ժամանակ Երևանն այնքան ջրառատ չէր, ինչպիսին դարձավ հետագայում, և շրջիկ ջրավաճառներն էին փրկում, միաժամանակ այդպես փրկվում անոթի մնալուց: «Ջո՜ւր եմ ծախում, սառը ջո՜ւր, որ հաց առնեմ մի պուճուր…»,-կանչում էին նրանք: Եվ այդ պատկերը նաև արտացոլվել է Շիրազի հայտնի բանաստեղծության մեջ: Նաև երգ կա, բայց չշեղվենք:

Отремонтированный парк к 2800-летию Еревана - Sputnik Արմենիա
Երևանի նոր զարդը. 2800–ամյա մայրաքաղաքի «նորածին» այգին արդեն գործում է. ֆոտոշարք

Հավելենք, որ ըստ «Վիկիպեդիայում» զետեղված հոդվածի` 1993-ին ինչ-որ վանդալներ արձանը պատվանդանից պոկել-գողացել էին (այն բրոնզից է), բայց, որքան էլ տարօրինակ թվա, ոստիկանությանը հաջողվել էր որոշ ժամանակ անց այդ արձանը հայտնաբերել և վերադարձնել: Թե ինչ հանգամանքներում ու երբ էր արձանը հայտնվել Շահումյանի արձանի հանդիպակաց մայթին մոտ գտնվող հատվածում, այնքան էլ հստակ չէ: Բայց տասնամյակներով «Ջրավաճառ պատանին» Շահումյանի անվան հրապարակի եզրամասում էր:

Հիմնական խնդիրն այն է, որ այս «Ջրավաճառ պատանին» արձանը պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է և կառավարության
15.03.2007թ. թիվ 385-Ն որոշմամբ ընդգրկված է «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ»-ում: Հիշյալ որոշման թիվ 1 հավելվածում հուշարձանի նշանակությունը նշված է՝ տեղական (այս դեպքում՝ քաղաքային), համարը՝ 96: Ամենից հետաքրքիրը, սակայն, հուշարձանի տեղակայման վայրի ձևակերպումն է. «Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փող. միջև, Թատերական զբոսայգում»: Ըստ այս սահմանման` արձանը հիմա գտնվում է այնտեղ, որտեղ պետք է լիներ:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում մասնավորապես նկատեց. «Կարելի է ասել, որ արձանը ավելի հարազատ միջավայրում է: Եվ հետո վերակառուցված այգում նմանակ արձան ևս դրել են: Ոչինչ, համենայն դեպս, այդ միջավայրում նորմալ է, խիստ քննադատաբար չմոտենանք այդ տեղափոխությանը»:

Էլի խիստ քննադատաբար չենք մոտենում, մանավանդ, որ արձանը նախապես հենց Թատերական զբոսայգում է եղել, որտեղ էլ ժամանակին կժով ջուր են վաճառել բոկոտն ու ցնցոտիավոր պատանիները: Բայց նախ` դա պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է: Իսկ արդյո՞ք նման կարգավիճակ ունեցող արձանները կարելի է այսուայնկողմ տեղափոխել բարերարների ցանկությամբ կամ որևէ հանձնաժողովի որոշմամբ: Գուցե դրա համար առնվազն Երևանի քաղաքապետարանի՞ որոշում է պետք:

Մյուս կողմից` հիմա «Ջրավաճառ տղան» մի տեսակ կարծես անկյուն է մղվել, աչքից հեռու: Գուցե դա լավ է: Գուցե այդ «հին» արձանն այնքան էլ չէր համապատասխանում Վարդանյան ընտանիքի՝ Միքայել և Կարեն Վարդանյանների նվիրատվությամբ հիմնովին վերակառուցված, իսկապես տպավորիչ ու միանգամից երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի դրվատական ուշադրությանն արժանացած Երևանի 2800-ամյակի այգուն:

Премьер-министр Никол Пашинян на открытии отреставрированноого парка (10 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանցիները նոր այգի ունեն. բացմանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը

Անհատական ընկալման, ինչպես սիրում ենք ասել՝ ճաշակի ու մոտեցման հարց է: Տողերիս հեղինակի կարծիքով, օրինակ, եթե «Ջրավաճառ պատանին» մնար Շահումյանի հրապարակի հանդիպակաց մասում, այսինքն՝ նոր այգու եզրին կամ տեղափոխվեր նույն խաչմերուկի մյուս կողմում գտնվող այգու մուտքի մոտ, ապա լիարժեք կհամապատասխաներ անճանաչելիորեն թարմացված միջավայրին: Կապահովեր «ժամանակների կապը», կարելի է ասել: Կհուշեր, կպատմեր, թե ինչ է եղել ժամանակին և ընդամենը մեկ դար անց ահավասիկ՝ ինչ պատկեր է: Անգամ կարելի էր մի քանի օտար լեզվով շարադրված տեղեկատվական ցուցանակ դնել: Դա, թերևս, ավելի կընդգծեր նոր այգու բովանդակությունն ու բարերարների՝ հարազատ քաղաքին ու համաքաղաքացիներին արված իսկապես արժեքավոր նվերի նշանակությունը:

Ի դեպ, այս ջրառատ ու գեղեցկազարդ նորաբաց այգում իսկապես արձաններից մեկը հիշեցնում է հինը: Պարզապես նորը կժով ու բաժակով աղջնակի արձան է: Եվ նա հազիվ թե ջրավաճառի է նման:

© Sputnik / Armen HakobyanԿժով աղջիկը ` նորաբաց այգում
Ջուր եմ ծախում, սա՜ռը ջուր, բայց արդեն Պեպոյից քիչ այն կողմ, առաջվա տեղից քիչ հեռու - Sputnik Արմենիա
Կժով աղջիկը ` նորաբաց այգում
Լրահոս
0