00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու պատմության մոռացված մասնիկը. ինչ կլինի Ֆրունզիկի և Գալյա Նովենցի «սիրո տան» հետ

© Sputnik / Lilit HarutyunyanДом на улице Ачемян, известный по фильму "Танго нашего детства"
Дом на улице Ачемян, известный по фильму Танго нашего детства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդարձակ, փայտե սյունաշարով պատշգամբներով գեղեցիկ տունը, որը հայտնի է դարձել «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, այսօր բոլորովին լքված է: Բայց հույս կա, որ մոտ ապագայում այն նոր կյանք կստանա...

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Գյումրու ամենահին և հայտնի կանաչ գոտին կենտրոնական զբոսայգին է, կամ, ինչպես այն անվանում են՝ «горки сад»-ը (բլրի վրա գտնվելու համար): Եվ, եթե «գորկի սադ» մտնեք գլխավոր մուտքից, ապա թեքվեք ձախ, որոշ ժամանակ անց ձեր առջև կհառնի գեղեցիկ, զուսպ, նախշազարդ, դասական ոճի շենքը: Այն կառուցված է սև տուֆով, ինքը շահեկանորեն ընդգծում է շենքին առանձնահատուկ գրավչություն հաղորդող փայտե դռներն ու պատուհանները: Անհարթ տեղանքի պատճառով զբոսայգին կարծես բարձրանում է Աճեմյան փողոցի վրա, որտեղ էլ տեղակայված է սիրված կինոյի տուֆակերտ հերոսը: Իսկ տուն մտնելու համար, արդեն պետք է դուրս գալ այգուց և շրջանցել այն աջ կողմից:

Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
«Յար, արի Գյումրի»․ ի՞նչ է գրել Ֆրունզիկը Կիկաբիձեին ուղղված հուզիչ նամակում

Շենքում հիմա Շիրակի մարզային գրադարանն է: Այս շինությունը П-աձև մեծ համալիրի փոքր մասն է միայն: Իսկ ամբողջ համալիրը հանրահայտ դարձավ 1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի «Մեր մանկության տանգոն» կինոգլուխգործոցի շնորհիվ:

Այո, հենց այստեղ, ընդարձակ փայտե պատշգամբներով հին առանձնատանն էլ զարգանում էր Սիրանուշի և Ռուբենի հերոսների՝ անկրկնելի Գալյա Նովենցի և Ֆրունզիկ Մկրտչյանի դրաման:

Խորհրդային տարիներին տունը բնակելի էր։ Կողք-կողքի ապրելով, ընտանիքները քաջատեղյակ էին միմյանց ուրախություններին և տխրություններին, միասին տխրում էին և միասին ուրախանում, ծանր ժամանակներում օգնում և սատարում միմյանց, լավ օրերին` պարեր կազմակերպում ընդարձակ ընդհանուր բակում, ինչպես կինոյում է պատկերված:

Մոռացությունից դեպի վերածնո՞ւնդ

Տարբեր ժամանակահատվածներ համալիրը, որն այսօր «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմում է, օգտագործվել է տարբեր կարիքների համար։ Ցարական ժամանակաշրջանում տներից մեկում տեղակայված էր գանձարանը, մյուսում` քաղաքի գլխավոր փոստը։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց «Կումայրի» արգելոց-թանգարանի գիտաշխատող Պարույր Զաքարյանը, համալիրի առաջին շենքը կառուցվել է 1870 թվականին։

© Sputnik / Lilit Harutyunyan19–րդ դարի П-աձև մեծ համալիրը Գյումրիում
Գյումրու պատմության մոռացված մասնիկը. ինչ կլինի Ֆրունզիկի և Գալյա Նովենցի «սիրո տան» հետ - Sputnik Արմենիա
19–րդ դարի П-աձև մեծ համալիրը Գյումրիում

«Աբոևների, կամ Աբովյանների տունը, 1870 թվականի է: Հենց այնտեղ է նկարահանվել Ալբերտ Մկրտչյանի հայտնի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։ Այն շինությունը, որտեղ այսօր գտնվում է գրադարանը, կառուցվել է արդեն Խալաթյանցների (Խալաթովներ) կողմից` 1885 թվականին», – պատմեց նա։

Ի դեպ, այդ ամսաթիվը փորագրված է փոքրիկ քարե սալիկին՝ տան արտաքին պատերից մեկի վրա: Իսկ ամսաթվի վերևում կարելի է երկու հայերեն տառ տեսնել` «Խ Ա»։

Ինչ վերաբերում է քաղաքի փոստային ծառայության շենքին, որը գտնվում է Շչորսի փողոցում, ապա այն կառուցվել է 1880-1900 թվականներին։ Զաքարյանի խոսքով՝  փոստն այնտեղ գործում էր 1913 թվականից ընդհուպ մինչև 1988 թվականի երկրաշարժը:

© Sputnik / Lilit Harutyunyan19–րդ դարի П-աձև մեծ համալիրը Գյումրիում
Գյումրու պատմության մոռացված մասնիկը. ինչ կլինի Ֆրունզիկի և Գալյա Նովենցի «սիրո տան» հետ - Sputnik Արմենիա
19–րդ դարի П-աձև մեծ համալիրը Գյումրիում

Քաղաքի պատմության անբաժան մասը կազմող այս համալիրի հիանալի շինությունները, ցավոք ժամանակի ընթացքում լքված վիճակում հայտնվեցին և մոռացության մատնվեցին: Յոթ տարի առաջ կառույցներից մեկը վերականգնվեց նախկին տեսքով և փոխանցվեց, ինչպես նշվեց, Շիրակի մարզի գրադարանին: Պետք է ասել, որ դա շատ ճիշտ որոշում էր, ով էլ որ այն կայացրած լինի: Առավել ևս, որ գրադարանի ղեկավարությունն ու աշխատակիցները  իրենց կողմից արել են ամեն ինչ, որպեսզի գրքասերներն այստեղ իրենց հարմարավետ ու լավ զգան:

© Sputnik / Lilit HarutyunyanՇիրակի մարզի գրադարանը
Գյումրու պատմության մոռացված մասնիկը. ինչ կլինի Ֆրունզիկի և Գալյա Նովենցի «սիրո տան» հետ - Sputnik Արմենիա
Շիրակի մարզի գրադարանը

Օրինակի համար, պատշգամբը, որը տան բակ է դուրս գալիս, դարձրել են ընթերցասրահ… բաց երկնքի տակ, որտեղ կարելի է վայելել սիրված գիրքը` հարմարավետ տեղավորվելով մեծ պուֆիկի վրա: Սրանից բացի, երրորդ հարկում արվեստի բաժին է ստեղծվել։ Այստեղ բազմաթիվ արտ-անկյուններ կան, որոնցից յուրաքանչյուրը պատմում է Հայաստանի մշակույթի ականավոր գործիչների մասին. Կոմիտաս, Փարաջանով, Ֆրունզիկ Մկրտչյան և այլն: Այստեղ անցկացվում են տարբեր ստեղծագործական միջոցառումներ և գիտական բանավեճեր։ Մի խոսքով` հայտնի համալիրի մի մասն այսօր դարձել է Գյումրու հաճելի վայրերից մեկը։

Մյուս շինություններով, Պարույր Զաքարյանի խոսքով, դեռ ոչ ոք չի զբաղվում։ Դրանք ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռի վրա են և ծայրահեղ լքված վիճակում են:

© Sputnik / Lilit HarutyunyanЧитальный зал на открытом воздухе Ширакской областной библиотеки
Գյումրու պատմության մոռացված մասնիկը. ինչ կլինի Ֆրունզիկի և Գալյա Նովենցի «սիրո տան» հետ - Sputnik Արմենիա
Читальный зал на открытом воздухе Ширакской областной библиотеки

«Մեր մանկության տանգո» ֆիլմի տնով հիմա հետաքրքրվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որն այսօր վերակառուցում է անցյալում որպես «Ժողովրդական տուն» հայտնի Գյումրու հին թատրոնի շենքը։

Բացի այդ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը  հետաքրքրված է փոստի պատմական շենքով, և այս տարվա ապրիլին այստեղ այցելեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Կումայրի» արգելոց–թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում, համալիրն անհրաժեշտ է վերակառուցել ամբողջությամբ, և ոչ՝ մաս-մաս:

© Sputnik / Lilit HarutyunyanШиракская областная библиотека, вид со двора
Գյումրու պատմության մոռացված մասնիկը. ինչ կլինի Ֆրունզիկի և Գալյա Նովենցի «սիրո տան» հետ - Sputnik Արմենիա
Ширакская областная библиотека, вид со двора

«Փոստի շենքն այսօր մեկ սյուն է պահում, եթե նրա հետ որևէ բան պատահի, տունը կփլուզվի: Այսօր ուզում են վերակառուցել այն։ Սակայն ավելի ճիշտ կլիներ վերականգնել համալիրն ամբողջությամբ», – նշում է նա։

Ինչևէ, շատ կցանկանայինք հավատալ, որ ամենամոտ ապագայում գեղեցիկ համալիրը, որ ժամանակին կառուցվել է քաղաքի հարուստ վաճառականների կողմից և քաղաքի երբեմնի վեհության վկայություններից մեկն է, վերջապես, երկրորդ շունչ ստանա՝ ի ուրախություն գյումրեցիների:

 

Լրահոս
0