00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աթեշյանը հայտարարություն է տարածել «իսլամ ընդունած» հայ տղայի թեմայով

© AP PhotoБывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян
Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն աղմկահարույց դեպքի մասին տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավարին, նա էլ խոստացել է ուսումնասիրել թեման։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» աղմկահարույց հաղորդումը միայն կրոնական պրոպագանդայի տպավորություն է ստեղծում: Ermenihaber.am–ը տեղեկացնում է, որ այս մասին գրավոր հայտարարություն է տարածել Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Աթեշյանը հայտնել է, որ իր հետ կապ է հաստատել այդ հաղորդումը վարած թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն, որը պնդել է, թե հայ երեխան ինքնակամ է եկել հաղորդման։

«Հաթիփօղլուին ես հայտնել եմ, որ 13 տարեկան երեխան չափահաս չէ և չի կարող կրոնափոխ լինելու որոշում ընդունել: Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել: Եթե երեխայի հայրը չկա, և ողջ է միայն մայրը, ապա մայրը նույնպես պետք է մուսուլման լինի, և այդ դեպքում երեխան ինքնաբերաբար մուսուլման կհամարվի: Եթե երեխայի հայրը ողջ է և մուսուլման, ապա երեխան այսպես թե այնպես հոր կրոնի ներկայացուցիչ է համարվում: Այսպիսով` այդ հեռարձակումը չի կարող իմաստ ունենալ»,– ասել է Աթեշյանը:

Նրա խոսքով` իրենք նույնիսկ 18 տարեկանից բարձրերին չեն ընդունում քրիստոնեության շարքերում, իսկ եթե պիտի ընդունեն, կանչում են նրա ընտանիքի անդամներին ու գրավոր համաձայնություն ստանում: Ավելին` ընդունելիք կրոնի մասին պատկերացում ունենալու համար 6 ամիս տևողությամբ հոգևոր և բարոյական պատրաստություն է անցկացվում, և վերջում իրականացվող մկրտությունից հետո դիմողը նոր միայն քրիստոնյա է դառնում:

Собор Святой Софии в Стамбуле - Sputnik Արմենիա
Արթուրը կնքված է, հաճախում է հայկական եկեղեցի. «իսլամ ընդունած» հայ տղայի մոր պարզաբանումը

«Մեր համայնքին տեղեկացնում ենք այս գործընթացի վերաբերյալ և խորհուրդ ենք տալիս զարգացումներին հետևել առանց սառնասրտությունը կորցնելու»,– Հաթիփօղլուին հայտնել է Աթեշյանը։

Պատրիարքական ընդհանուր փոխանորդը նշել է նաև, որ այս խնդրի մասին անձամբ տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշին, որը խոստացել է ուսումնասիրել թեման:

Աթեշյանի տեղեկացմամբ` ինքը մայիսի 14-ին տեղի ունեցած իֆթարի (իսլամական Ռամազան տոնի ամսին տրվող հյուրասիրություն) ժամանակ նույնպես մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս թեմայի վրա: Իֆթարին ներկա փորձառու իրավաբան պրոֆեսոր Քեզբան Հաթեմին պաշտպանել է այն տեսակետը, որ կատարվածը սխալ է։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
Իսլամ ընդունած տղայի դեպքը Փայլանը որակում է երեխայի շահագործում. նա բողոք կներկայացնի

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել էր թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը և հայտնել, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել էր, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ ու ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:

13-ամյա հայ տղայի՝ Արթուրի մայրը վստահեցրել է, որ տղան կնքված է, և այն, ինչ տեղի է ունեցել եթերում, երեխայական հետաքրքրասիրություն է եղել։

Լրահոս
0