Արտյոմ Վարդանյանն իր համախոհների հետ պայքարելու է, որպեսզի կասեցվեն այգում տիրող անընդունելի երևույթները:
Ի դեպ, 2018-ին սատկել են այգու զեբրը, գորշ արջը, կոկորդիլոսը, բեզոարյան այծը, վագրերից մեկը:
«Ինձ ցավ է պատճառում նաև այն հանգամանքը, որ պարոն Խաչատրյանն ի լուր աշխարհի հայտնում է, թե Հայաստանը համարվում է կենդանիների անօրինական առուվաճառքի երկիր: Նա դրանով իսկ մեծապես հարվածում է մեր երկրի վարկանիշին, թեև մեզ մոտ կենդանիների մաքսանենգության որևէ դեպք չի ապացուցվել»,- ասում է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ մի խումբ մարդիկ 4 ամիս առաջ դիմել էին ոստիկանություն՝ այգու ներկա տնօրենի դեմ 13 կետից (գայլերի թունավորում, առյուծների սպանություն) բաղկացած բողոքով: Գործն արդեն քննչական մարմնի վարույթում է: