ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ապարանում բնակվող մեր աղբյուրի փոխանցմամբ՝քաղաքում արդեն մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ համայնքի ղեկավարը մի երիտասարդի է ծեծել:
Ըստ այդ տեղեկությունների միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետում:
Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչն է եղել միջադեպի կոնկրետ պատճառը, չնայած քաղաքում խոսում են, որ ծեծված երիտասարդը նախկինում աշխատել է այդ սուպերմարկետում և, ամենայն հավանականությամբ՝ նրա և սուպերմարկետի տերերի միջև հին հաշիվներ կան:
Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը գտնվում է ժամկետային զինծառայության մեջ և ընդամենը մի քանի օր առաջ է կարճաժամկետ արձակուրդ ստացել և եկել տուն:
Միջադեպի այլ մանրամասներ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք: