ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մոտոցիկլետներից երեքը վթարի են ենթարկվել Լուիզիանայում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալության թղթակից Ջենիֆեր Ջեյկոբսը, որն ուղեկցել է ԱՄՆ առաջնորդին։
«Թրամփի ավտոմեքենային ոչինչ չի եղել, բայց ավտոշարասյան սպաներից մի քանիսը վթարի են ենթարկվել», – Twitter–ի իր էջում գրել է լրագրողը։
Breaking: Trump’s vehicle is fine, but some officers who are part of his motorcade crashed. We could see at least a couple officers on ground and injured. pic.twitter.com/d1bJ5WO4az
— Jennifer Jacobs (@JenniferJJacobs) 14 мая 2019 г.
Նշվում է, որ օդանավակայանի ճանապարհին Թրամփին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներից մեկը չի կարողացել կառավարել մոտոցիկլետն ու ընկել է վրայից։
The law enforcement official we saw on his back on the ground from the motorcade crash in Louisiana is in surgery for serious injuries to his arm, and lost some teeth, an officer here at the Sempra plant told me. pic.twitter.com/fyC22E86tB
— Jennifer Jacobs (@JenniferJJacobs) 14 мая 2019 г.
Լրագրողն ավելացրել է, որ պատահարից տուժած 3 ոստիկանները վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Նրանց վիճակը կայուն է։
ԱՄՆ նախագահի զրահապատ լիմուզինը չի վնասվել։
Թրամփը մեկնել էր Լուիզիանա, որտեղ պիտի ելույթ պիտի ունենար համախոհների առաջ։