00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը

© Sputnik / Karine HarutyunyanАртавазд Саакян, владелец орбушившегося дома в селе Хнаберд, Арагацотн
Артавазд Саакян, владелец орбушившегося дома в селе Хнаберд, Арагацотн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահակյան ընտանիքի հղի հարսն ու 18–ամյա աղջիկը գիշերում են ուր պատահի` հարևանների, բարեկամների տանը։ Օրեր առաջ ընտանիքի տղաներից մեկը մեկնել է Մոսկվա` արտագնա աշխատանքի։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արդեն 12 օր է` 56–ամյա Արտավազդ Սահակյանը բարեկամներից մեկի «Ժիգուլու» մեջ է քնում. մայիսի 3–ին Սահակյանների տունը փլվել է, ու 5 հոգանոց ընտանիքը մնացել է առանց տանիքի։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը

Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում 1988–ի երկրաշարժից հետո 6 տուն վթարային էր դարձել, որոնց պետությունը պարտավորվել է փոխհատուցել։ Տուժածներից երեք ընտանիքի պետությունը 3 մլն դրամ է տրամադրել, իսկ մյուս երեքը գումարի փոխարեն տուն են ուզել. Սահակյանները, ևս երկու ընտանիքի հետ, դեռ սպասում են, որպեսզի իրենց տրված խոստումը կատարվի։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը

«Դույլը վերցրի, որ տանեմ, անասուններին ջուր տամ ու մեկ էլ դղրդոց լսվեց... Շրջվեմ, տեսնեմ` տան պատը փլուզվել է, քարերը գալիս են վրաս։ Տանը հղի հարսս ու 18 տարեկան աղջիկս էին, դույլը ձեռքիցս գցեցի ու մուտքի մոտ վազեցի` գոռալով, որ հանկարծ տնից դուրս չգան` շեմքը քար առ քար քանդվում էր»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Արտավազդ Սահակյանը։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը

Թագուհի Մանուկյանը, որը մի քանի ամիս է, ինչ Սահակյանների տուն հարս է եկել ու արդեն երեխայի է սպասում, ասում է, որ փլուզումից իր ամուսնու քույրը` 18–ամյա Օֆելյան, շատ է վախեցել։ Բանը հասել է նրան, որ «աղոթողի» մոտ են տարել աղջկան, բայց իզուր` նրա միջից վախը դեռ դուրս չի գալիս։ «Տան փլվելուց հետո ԱԻՆ–ի աշխատողները եկան, ժապավենով տունը երիզեցին ու խստիվ արգելեցին ներս մտնել։ Ասացին` տնից իրերը հանենք ու վերջ, բայց հանենք` ո՞ւր դնենք։ Հիմա ես, տալս, տեգրս օրը մեկի տանը քնում ենք, իսկ սկեսրայրս մեքենայի մեջ է քնում, քանի որ այդպես նաև տանն է հսկում։ Չեմ պատկերացնում` մինչև ե՞րբ ենք այսպես ապրելու` ուրիշներին նեղություն տալով»,–ասաց նա։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը

Թագուհին նեղսրտում է` էսպես ո՞նց կլինի, հազար ու մի նպատակ, ծրագրեր ունեին. դեպքից հետո Թագուհու` 3-4 ամսվա ամուսինը Մոսկվա է մեկնել` աշխատելու։ Օրեր անց պետք է տան փոքրի` 18–ամյա Օֆելյայի «Վերջին զանգի» արարողությունը լինի ու հայրն էլ որոշել էր` տանը մեծ սեղան պետք է գցեր։ Տան հարսը նաև «ձեռքի հետ» ասում է, որ սկեսրայրն ազատամարտիկ է` Արցախյան պատերազմին է մասնակցել, սակայն Սահակյանը համեստորեն շրջանցում է այդ թեման։ Ի դեպ, 2005–ին մահացել է Սահակյանի կինը ու երեք անչափահաս երեխաները` երկու տղա, մեկ աղջիկ, մնացել են իր խնամքի ներքո։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը

«Եթե պետությունը խոսք տված չլիներ, որ տուն է տալու, սկեսրայրս ու տղաները տարին երկու քար էլ որ դրած լինեին, հիմա գոնե 1 սենյակ կունենայինք։ Սկեսրայրս աշխատող մարդ է, 13 տարի միայնակ երեք երեխա է մեծացրել, տուն էլ կսարքեր»,–ասում է Թագուհին։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը. հարևան
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը. հարևան

Գյուղում բոլորն իրար են խառնվել` ամեն մեկն ինչ–որ կերպ փորձում է մեղմել Սահակյանների ընտանիքում ստեղծված անելանելի իրավիճակը։ Սահակյանների տան մոտ բնակվող 83–ամյա Սոֆիկ Մխիթարյանն ամբողջ ցերեկ նստում է փլատակների քարերի վրա ու հսկում տունը։ Սոֆիկ տատը, դիմելով ինձ, ասում է.«Բալես, ճիշտը կգրես, այսինքն` էն, ինչ տեսար։ Էս ընտանիքը մեղք է, տան հայրը չգիտի` գլուխը որ քարովը տա, որ հարցը լուծվի»։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը. Արտավազդ Սահակյանը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը. Արտավազդ Սահակյանը

Մեկ այլ հարևան էլ արդեն 10 օր է` գյուղտեխնիկան դաշտ չի տանում, քանի որ մեքենան պետք է Սահակյանների տան կողքով անցնի, և մտավախություն կա, որ մեծ մեքենայի շարժից կարող է ներսում գտնվող իրերի վրա կանգուն մնացած պատերն էլ փլվեն։ «Հարևան ենք, հո մեկ օրվա համա՞ր չենք»,–ասում են մեզ շրջապատած հարևաններն ու հենց այդ պահին էլ այդ ճանապարհով անցնել փորձող մեքենային հորդորում շրջանցել տունը։ Սահակյանների տունը, սակայն, գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին է և այն շրջանցել երբեմն չի լինում։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը

Հնաբերդի վարչական ղեկավար Մամիկոն Նիկողոսյանը, որը նույնպես «դեպքի վայրում» էր, նշեց, որ խնդրի մասին համայնքի ղեկավարին են տեղեկացրել, խորհրդակցություն արել, գրություն ուղարկել մարզպետարան։ «Պետք է որքան հնարավոր է շուտ լուծեն այն, տանն աղջիկ երեխա կա, հղի հարս կա, ախր»,–ասաց նա։

Արագածոտնի մարզպետարանից էլ իրենց հերթին հայտնեցին, որ տարածքի ուսումնասիրության ակտ է կազմվել (տունը վերականգման ենթակա չէ), որը մարզպետի գրության հետ ուղարկել են տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որպեսզի պետբյուջեից գումար տրամադրվի ու Սահակյանների համար տուն կառուցվի։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանը տեղեկացրեց, որ գրությունը ստացել ու արդեն իսկ դիմել են քաղշինին` տեղեկանալու, թե արդյո՞ք Սահակյանները երկրաշարժից տուժածների բնակարանային ապահովման ծրագրում ընդգրկվա՞ծ են, թե՞ ոչ։ «Եթե նրանք ծրագրի շահառու են, ուրեմն պետք է մինչև 2020–ը բնակարանով ապահովվել նրանց, իսկ եթե ինչ–ինչ հանգամանքներից ելնելով` չկան այդ ցանկում, պետք է հասկանանք` ինչպես է հնարավոր խնդրին լուծում տալ»,–ասաց նա։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը. Արտավազդ Սահակյանը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը. Արտավազդ Սահակյանը

Ի դեպ, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին ՀՀ օրենքի» համաձայն` նախարարությունը մարզպետի գրությանը պետք է պատասխանի 15 օրվա ընթացքում, եթե այն լրացուցիչ ուսումնասիրություն չի պահանջում։ Սակայն այս դեպքում, քանի որ պետք է քաղշինից էլ ինֆորմացիա ստանան, նախարարությունը 30–օրյա ժամկետում կպատասխանի դիմումին։

© Sputnik / Karine HarutyunyanՍահակյան ընտանիքի փլուզված տունը
12 օր է` մեքենայի մեջ եմ քնում. ինչպես 1 օրում «փլվեցին» Սահակյան ընտանիքի ծրագրերը - Sputnik Արմենիա
Սահակյան ընտանիքի փլուզված տունը
Լրահոս
0