ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Lenovo ընկերությունը ճկվող էկրանով առաջին նոութբուքը ցուցադրել է ամենամյա միջոցառման՝ Accelerate 2019-ի ժամանակ, որն անցկացվում է ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում:
ThinkPad X1 անվանումը ստացած սարքը, ինչպես սովորական նոութբուքները, հատուկ «հոդերի» միջոցով ծալվում է մեջտեղից: Առանձնացված էկրանի և ստեղնաշարի փոխարեն ամբողջ ներքին մակերևույթը զբաղեցնում է ճկվող էկրանը:
Ծալված վիճակում էկրանի անկյունագիծը 13.3 դյույմ է, իսկ սարքն աշխատում է Windows օպերացիոն համակարգով: Արտադրողը ThinkPad X1-ի մասին այլ տեղեկություններ դեռ չի հայտնում:
Ընկերությունը նոութբուքի վրա աշխատում է արդեն մի քանի տարի, բայց դեռևս չեն պատրաստվում այն թողարկել: Ամենայն հավանականությամբ սարքը շուկայում կհայտնվի 2020 թվականին: