ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Սիրիական Համա քաղաքի արվարձանների հրթիռակոծման պատճառով երեխաներ են զոհվել:
Հրթիռակոծությունը տեղի է ունեցել մայիսի 12–ին զինյալ խմբավորումների կողմից։
Այս մասին տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալության հաղորդած տեղեկատվությանը։
Զինյալները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե շրջանի խաղաղ բնակչության ուղղությամբ:
Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:
Զոհերից մեկը հայազգի Ջեսիկա Սեմերճյանն է:
Մայիսի 13–ին ևս զինյալները հրթիռակոծել են նույն բնակավայրը։ Զոհվել էր` 1, վիրավորվել՝ 5 մարդ: