Հիմնական մրցութային ծրագիրը կգնահատի բարձրակարգ ժյուրին՝ մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի նախագահությամբ։ Այդ գործում նրան կօգնեն ևս 4 կին և 4 տղամարդ։ Ժյուրիի կազմը ոչ միայն տարասեռ է, այլև «բազմամշակութային»` 7 ազգություն, 4 աշխարհամաս, տարբեր կրոնական դավանանքներ, կողմնորոշումներ և ռասաներ։
«Մեր ներկայությունը հենց այս կազմով ամենակարևոր հայտարարությունն է», – մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ժյուրիի նախագահը։
Առաջին անգամ փառատոնին հանգամանորեն հաշվել են կին–ռեժիսորներին, որոնք իրենց ֆիլմերն են ներկայացրել ընտրության համար։ Արդյունքում լիամետրաժների 26%-ը, կարճամետրաժների 32% և դպրոցական ֆիլմերի 44%-ը, որոնք ներկայացվել են որպես Կաննի ընտրության մի մաս, կանայք էին նկարահանել։
Կինեմատոգրաֆիստների երեք «սերունդներ» խորհրդանշող այս երեք թվերը, կոչված են ապացուցելու, որ կանանց ներկայությունը ապագայում ավելի ու ավելի կարևոր է դառնալու։
Մի խոսքով` ժյուրիին, ինչպես միշտ, հեշտ չի լինի. փառատոնը ընտրել է ֆիլմերը` ելնելով նույն բազմազանության, բազմաձայնության և գունեղության չափանիշներից։
Այստեղ են և՛ համաշխարհային կինոյի ականավոր պատրիարքներ, և՛ հեռանկարային նորեկներ, որոնք ձգտում են զբաղեցնել առաջինների գահը։ Ամենաանվանիների թվում են Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիր Դարդեն եղբայրներն ու Քեն Լոուչը, վերոնշյալ Ջիմ Ջարմուշն ու Պեդրո Ալմոդովարը, Թերենս Մալիքը, Մարկո Բելոքյոն և մյուսները։
Դեռ փառատոնից առաջ պարզ դարձավ, որ Կաննի ամենասպասված ֆիլմը կդառնա Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմը, որը ուղիղ 25 տարի առաջ «Քրեական ընթերցվածք» ֆիլմի հետ մեկտեղ լքեց Լազուր ափը` ձեռքում Ոսկե արմավով։ Այժմ Տարանտինոն պնդում է, որ նկարահանել է «Քրեական ընթերցվածքին» ամենամոտ` «Մի օր Հոլիվուդում» ֆիլմը Բրեդ Փիթի, Լեոնարդո Դի Կապրիոյի և մի շարք այլ աստղերի հետ։
Աստղային կենսագրական ֆիլմերի սիրահարները սրտատրոփ սպասում են «Ռոկետմենին», որում պատմվում է Էլթոն Ջոնի կայացման և հաջողության հասնելու պատմությունը։
Հատկապես հետաքրքիր է, թե ինչ դուրս կգա դրանից «Բոհեմական ռապսոդիայի» տրիումֆից հետո, որը պատմում էր մեկ այլ երաժշտական կուռքի պատմություն. ի տարբերություն Ֆրեդի Մերկուրիի, այս ֆիլմի հերոսն այսօր ողջ է և, ըստ լուրերի, մտադիր է անձամբ երևալ կարմիր գորգի վրա իր՝ հզորի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
«Քրոնոմետրաժի խաղերի» սիրահարները կկարողանան վայելել ինչպես «Ադելի կյանքը» և «Մեկտուբի» հեղինակ` Արմավենու դափնեկիր Աբդելատիֆ Քեշիշի 4-ժամանոց «Մեկտուբ, իմ սեր» ինտերմեդիան, այնպես էլ նոր, այս անգամ ուլտրակարճ Գասպար Նոեի լիամետրաժ էքսպերիմենտը` «կեսգիշերային դիտումների» շրջանակում։
Կաննի կինոփառատոնի պաշտոնական պաստառին` կյանքից վերջերս հեռացած մեծն Անյես Վարդան, խորհրդանշական ձևով հենվում է տղամարդու ուսին` բարձրանալով կինեմատոգրաֆիական աստիճանով (փոխաբերական իմաստով)։
Իսկ ուղիղ իմաստով` կարմիր գորգ–աստիճանի վրա կինեմատոգրաֆիստները կփորձեն կատարել իրենց վերելքը մինչև մայիսի 24-ը։ Այդ ժամանակ էլ հայտնի կդառնան հաղթահերոսների անունները։