ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մոսկվայից Սամարա մեկնած Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան։ Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները։
Կայքում հրապարակված տեղեկության համաձայն` SSJ-100–ը մեկնել է ժամը 01:59–ին, սակայն կես ժամ չանցած` շրջադարձ է կատարել Վլադիմիրի մարզի Նովո Պետրովո բնակավայրի շրջանում ու վերադարձել։
Կինը չի լսել անձնակազմին և իրեն ու որդուն փրկել է այրվող ինքնաթիռից
Նշենք, որ «Աերոֆլոտ» ընկերությունը Sukhoi Superjet 100 (SSJ 100) ինքնաթիռի դժբախտ պատահարից հետո մեկ շաբաթվա ընթացքում այդ տիպի ինքնաթիռների տասնյակ չվերթեր է չեղարկել։
Հիշեցնենք, որ մայիսի 5–ին ինքնաթիռ էր կործանվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Այրվող SSJ-100 ինքնաթիռի անձնակազմը ստիպված էր եղել թռիչքից 28 րոպե անց արտակարգ վայրէջք կատարել օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել էին 73 ուղևոր ու անձնակազմի 5 անդամ։ Վերջին տվյալների համաձայն` նրանցից 41–ը հրդեհի զոհ են դարձել։ Փրկվել են ուղևորներից 33–ը և անձնակազմի 4 անդամները։