Սա մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» է, որի մասին բոլորը, կարծես, մոռացել են: Ամայացած արտադրամասեր, խոնավությունից ծեփաթափ պատեր ու ծածկ, դատարկ ու մարդաթափ տարածք, որտեղ մի ամբողջ դարաշրջան է խտացել:
Այս դատարկության մեջ ամեն ինչ խոսում է, ամեն առարկա մի բան է պատմում: Եվ դատարկությունն ինքն էլ լցված է ֆանտաստիկ պատմություններով ու անպատմելի ֆանտազիաներով:
Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ցուցադրում է երբեմնի հզոր գործարանի այսօրվա վիճակը։

1/17
© Sputnik / Mari Hakobyan
Խավար… «թունելի» վերջում:

2/17
© Sputnik / Mari Hakobyan
Ուղեծրից դուրս թռած ժամանակը:

3/17
© Sputnik / Mari Hakobyan
Ավերմունքը գլուխների մեջ է, իսկ այստեղ՝ ամենուր:

4/17
© Sputnik / Mari Hakobyan
Առանց մեկնաբանության...

5/17
© Sputnik / Mari Hakobyan
Եվ որտե՞ղ ես դու հիմա, ժամագո՛րծ:

6/17
© Sputnik / Mari Hakobyan
Ձեզ համար երկում է Ադրիանո Չելենտանոն՝ «Երազիս Չեռնոբիլն է գալիս»

7/17
© Sputnik / Armen Hakobyan
«Հաղորդում ենք ճշգրիտ ժամանակի ազդանշանները»։

8/17
© Sputnik / Mari Hakobyan
Եվ ո՞ւր են ադմինիստրացիան ու հանդերձապահը:

9/17
© Sputnik / Mari Hakobyan
Վերածնունդ չի՞ լինելու:

10/17
© Sputnik / Armen Hakobyan
Քնած զարթուցիչներին ով է արթնացնելու:

11/17
© Sputnik / Armen Hakobyan
Պատմության պարույրը կամ ժամանակի շրջապտույտը

12/17
© Sputnik / Mari Hakobyan
Արտադրական վերջին խորհրդակցությունից շա՜տ հետո…

13/17
© Sputnik / Mari Hakobyan
Ժամանակի մոռացված մեքենան:

14/17
© Sputnik / Armen Hakobyan
Ժամանակների կապն է ընդհատվել, բաժանորդն անհասանելի է:

15/17
© Sputnik / Armen Hakobyan
Մուրճ ու մանգաղ, եռագույն, «Սևանի», «Պատրաստվում էր ԽՍՀՄ-ում»

16/17
© Sputnik / Armen Hakobyan
Հրահանգները հրահանգողներից դիմացկուն դուրս եկան:

17/17
© Sputnik / Armen Hakobyan
Լարից ընկած ժամացույցի գործարանը: