ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրող մեր աղբյուրի փոխանցմամբ` այստեղ հերթական արտառոց դեպքն է գրանցվել:
45-ամյա կինը Վաղարշապատի հիվանդանոց է տարել 13-ամյա աղջկան, որը գտնվում է ակնհայտ հղիության վիճակում:
Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ պտուղը մոտ հինգ ամսական է: Գյուղում խոսում են նաև, որ ամիսներ առաջ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են ունեցել համագյուղացի երկու տղա, որոնք 13 և 14 տարեկան են:
Անչափահաս տղաներն ու հղիացած աղջիկը նաև համադասարանցիներ են: Ամենայն հավանականությամբ՝ պտուղը չի հեռացվի, քանի որ բժշկական այդ միջամտությունը ապօրինի կարող է համարվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են: