ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստան կատարելիք իր աշխատանքային այցի շրջանակում չեղարկել է նախապես ծրագրած մոսկովյան այցը։ Այս մասին հայտնում է Ֆրանս Պրեսը` հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցչին։
Պետդեպարտամենտում ճշտել են, որ Վլադիմիր Պուտինի ու Սերգեյ Լավրովի հետ վաղվա հանդիպումները կկայանան Սոչիում։ Ռուսաստան մեկնելուց առաջ Պոմպեոն որոշել է մի շարք խորհրդատվություններ անցկացնել Բրյուսելում։
Բելգիայի մայրաքաղաքում նա մտադիր է հանդիպել Եվրամիության ներկայացուցիչների հետ ու քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։