ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ֆուտբոլ է խաղացել երեխաների հետ, այն բանից հետո, երբ անգլիական 4 թիմեր Եվրոպայի և Չեմպիոնների լիգայում դուրս են եկել եզրափակիչ փուլ։
Երեխաների ուրախ գոչյունների ներքո բրիտանացի վարչապետին 2–րդ փորձից հաջողվեց գրավել դարպասը։
It’s been a historic week for English football, with Liverpool, Spurs, Arsenal and Chelsea inspiring children, adults, Prime Ministers... pic.twitter.com/pLyqEzldiI
— Theresa May (@theresa_may) 11 мая 2019 г.
Այս տեսանյութը հայտնվել է երկրի կառավարության Twitter–յան էջում։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2018-19թթ․ խաղարկությունների եզրափակիչներում խաղալու են անգլիական թիմեր։
Սա առաջին դեպքն է, երբ եվրագավաթային եզրափակիչների բոլոր մասնակիցները բացառապես մեկ երկրի ներկայացուցիչներ են։
Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարելու են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», Եվրոպա լիգայի եզրափակչում կհանդիպեն «Արսենալն» ու «Չելսին»։