00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անցյալին վերադարձ չի լինի. Բաբայանը` 25–ամյա վաղեմության հրադադարի համաձայնագրի մասին

© Sputnik / David GalstyanАрмянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
25 տարի առաջ այս օրն իրավական ուժ ստացավ Արցախի հակամարտության կողմերի ստորագրած հրադադարի համաձայնագիրը։ Այս փաստաթղթի պատմական դերի ու այսօրվա նշանակության շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

25 տարի առաջ` 1994թ–ի մայիսի 12-ին Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած հրադադարի համաձայնագիրը կարևոր իրադարձություն էր առաջին հերթին մարդասիրական տեսանկյունից։ Sputnik Արմենիայի հետ զրուցում, անդրադառնալով պատմական այդ իրադարձությանը, ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը. ՀՀ ԱԳՆ ուղերձը

«Հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելն առ այսօր հարյուրավոր, եթե ոչ` հազարավոր կյանքեր փրկեց երկու կողմերից էլ։ Փաստորեն, կանգնեցրեց առաջին արցախյան պատերազմը, և մենք ունեցանք նոր աշխարհաքաղաքական իրավիճակ տարածաշրջանում»,– ասաց Բաբայանը։

Հրադադարի պայմանագրով, նրա մեկնաբանությամբ, ճանաչվեց ու ամրագրվեց աշխարհաքաղաքական նոր իրականություն, որտեղ կա Արցախի հանրապետություն, Ադրբեջան և Հայաստան։

«Հրադադարի ռեժիմը մեծ նշանակություն ունեցավ ինչպես Արցախի ու Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի, կարելի է ասել` նաև համաշխարհային քաղաքականության համար, որովհետև Անդրկովկասն այնպիսի կարևոր ռազմաքաղաքական դիրք է զբաղեցնում, որ այստեղի կայունությունն ու խաղաղությունն անմիջապես ազդում է գլոբալ աշխարհաքաղաքական կայունության ու հավասարակշռության պահպանման վրա»,– ասաց Բաբայանը։

Հրադադարի համաձայնագրով 25 տարի առաջ ամրագրվեցին  նաև Արցախի հանրապետության սահմանները, որոնք արդեն քառորդ դար գրեթե անձեռնմխելի են մնացել։ Հրադադարի ռեժիմը ևս, Դավիթ Բաբայանի դիտարկմամբ, որոշ խախտումներով պահպանվեց մինչև 2016թ–ը։ 2016-ի ապրիլին հրադադարի համաձայնագիրը 4 օր դադարել էր գործել։ Արցախում պատերազմ էր, պատերազմի բոլոր սարսափելի հետևանքներով ու երկու կողմերում մարդկային անդառնալի կորուստներով։

Քառօրյա պատերազմի ավարտին հրադադարը պաշտոնապես դարձյալ վերականգնվեց։ Հրադադարի համաձայնագիրը վերականգնեց իր իրավական ուժը։

«Դժբախտաբար, այսօր էլ, թեպետ ունենք հրադադար, բայց ունենք նաև զոհեր։ Այդ անդառնալի կորուստները մենք շատ ծանր ենք տանում։ Բայց այդ մարդիկ զոհ չեն, նրանք մարտիրոսվում են հանուն հայրենիքի։ Շատ ծանր է, նրանց ընտանիքներին սփոփանք չկա, բայց հայրենիքի սահմանները նրանք անառիկ են պահում»,– ասաց Դավիթ Բաբայանը։

25 տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթուղթն անժամկետ է։ Արցախի նախագահի մամուլի խոսնակի բնորոշմամբ, այն այսօր էլ արցախյան հակամարտության կարգավորման մի տարբերակ է։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинскую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի 3 կողմերի համար. Փաշինյանի ուղերձը

«Քանի չկա այլ զարգացում, կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ, սա է մնում կարգավորման մի տարբերակը։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի համապարփակ ձևով կարգավորվի այս խնդիրը։ Բայց դա չի նշանակում, որ մեզ համար կարող է լինել վերադարձ անցյալին։ Դա բացառված է։ Լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով»,– վստահեցրեց Դավիթ Բաբայանը։

Իսկ դեպի հուսալի ապագան տանող միակ բանալին այսօր, նրա համոզմամբ, Արցախի հանրապետության հզորացումն ու զարգացումն է։

Հիշեցնենք, որ 1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղըզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ և ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Լրահոս
0