ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 11-13-ը, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Քամին կլինի հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
«Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում առանձին հատվածներում մայիսի 11–ին և 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +25 աստիճանի, գիշերը կտատանվի 10-12 աստիճանի սահմանում։
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում, այդ թվում և Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը։