ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի –Sputnik. Երգչուհի, դերասանուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ամուսնու հետ լուսանկար է հրապարակել և պատասխանել բաժանորդների հարցին` նա հա՞յ է, թե՞ ոչ։ Վարդան լուսանկարը հրապարակել է Instagram–ի իր էջում։
«Խաղաղ երկինք», – գրել է Վարդան։
Գրառումն ավելի քան 24 հազար «like»–ի է արժանացել։
Բաժանորդները հիացական մեկնաբանություններ են շռայլել զույգի հասցեին։
«Ամենագեղեցիկ զույգը», «Անհավանական գեղեցկություն», «Գեղեցիկ զույգ է», – գրել են նրանք։
«Վարդա, նա ձեզ արդեն խոստովանե՞լ է, որ ճանաչում էր ձեզ, երբ մոտեցավ ծանոթանալու։ Թե՞ դեռ լռում է», – գրել է ilona.raduga–ն։
Սրան ի պատասխան Վարդան գրել է, որ սյուժեն ավելի խճճված է, քան թվում է։
«Գեղեցիկ եք, եթե գաղտնիք չէ, նա հա՞յ է», – հարցրել է mininini1989–ը։
Վարդան պատասխանել է, որ իր ընտրյալը ռուս է։
Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Երկու բարձրագույն կրթություն է ստացել` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջերի, մարզչի։
Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» կեղծանունով։