https://arm.sputniknews.ru/20190510/sarsapeli-avtovtar-yerevanum-avtomeqenan-ynkel-e-kamrjic-u-30-metr-glorvel-tesanyut-18526324.html
Սարսափելի ավտովթար Երևանում. ավտոմեքենան 30 մետր գլորվել է և ընկել կամրջից. տեսանյութ
Սարսափելի ավտովթար Երևանում. ավտոմեքենան 30 մետր գլորվել է և ընկել կամրջից. տեսանյութ
Sputnik Արմենիա
Երևանի Սարալանջի փողոցով իջնելիս «Մերսեդեսը» բախվել է արգելապատնեշին ու ընկել կամրջի տակով անցնող ճանապարհի վրա։ 10.05.2019, Sputnik Արմենիա
2019-05-10T21:04+0400
2019-05-10T21:04+0400
2019-05-10T21:04+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1772/67/17726798_0:120:1280:840_1920x0_80_0_0_e79eb756f4d815a49e142f0040a3badc.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1772/67/17726798_0:0:1280:960_1920x0_80_0_0_94bcd4c21be62f9058db8af62f405e23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, վթար
պատահարներ, հայաստան, վթար
Սարսափելի ավտովթար Երևանում. ավտոմեքենան 30 մետր գլորվել է և ընկել կամրջից. տեսանյութ
Երևանի Սարալանջի փողոցով իջնելիս «Մերսեդեսը» բախվել է արգելապատնեշին ու ընկել կամրջի տակով անցնող ճանապարհի վրա։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Երևանում մոտ կես ժամ առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցով իջնելիս բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին ու գահավիժել ներքև։ Մոտ 30 մետր գլորվելուց հետո «Մերսեդեսը» հայտնվել է կամրջի տակով անցնող մյուս փողոցում, բախվել փողոցով երթևեկող «Տոյոտային» ու կողաշրջված դիրքով կանգնել։
Ավտովթարի տեսանյութը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը։
Մարմնական վնասվածքներ ստացած վարորդին փրկարարները դուրս են բերել մեքենայից։ Նա տեղափոխվել է մոտակայքում գտնվող թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նախնական տվյալներով` «Տոյոտայի» վարորդը և ուղևորները չեն տուժել։ Տեղում աշխատում են պատկան մարմինների ներկայացուցիչները։