ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքի է գնացել հեծանիվով։ Այս մասին տեսանյութը ՀՀ վարչապետը տեղադրել է Facebook–ի իր էջում։
Տեսանյութի տակ նա հումորային մեկնաբանություն է թողել. «Անցած անգամ հեղափոխական հեծանիվով էի եկել աշխատանքի, այս անգամ՝ հակահեղափոխական»։
Կարճ ժամանակահատվածում օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. ոմանց հիացրել է վարչապետի այս քայլը, ոմանք պահանջել են Երևանում հեծանիվների կայանատեղեր հիմնել, ոմանք է խորհուրդ են տվել վարչապետին ավելի զգույշ լինել։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 30–ին ևս Նիկոլ Փաշինյանը հեծանիվով էր գնացել աշխատանքի և հորդորել համաքաղաքացիներին ավտոմեքենայի փոխարեն ավելի շատ հեծանիվ քշել։ Այն ժամանակվա հեծանիվը «հեղափոխական» էր, անվանական, կոչվում էր «Nikol’s bike»։