00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են վարորդները դժգոհում. գազալցակայաններում սկսել են քաղաքացուն չխաբել

© Sputnik / Aram NersesyanГазозаправочная станция
Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց շատ արագ գործել ու շատ խիստ վերաբերվել ոչ միայն գազի, այլև բենզինի շուկայի խաղացողների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Սեղմված գազի 1 կգ–ի արժեքը հայաստանյան գազալցակայաններում տատանվում է 250-310 դրամի սահմանում։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը` պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ բացահայտումներ են արվել հեղուկ գազի շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։

Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Ինչու է թանկացել սեղմված գազը. Փաշինյանը պնդում է, որ կառավարությունը չի սխալվել

«Նախկինում` խ/մ–ի դեպքում, երբ գազը վաճառվում էր 210 դրամով, կիլոգրամի փոխվելու դեպքում պետք է վաճառքն իրականացվեր 275 դրամով։ Բայց այսօր որոշ տնտեսվարողներ գազի գինը թանկացրել են` հասցնելով մինչև 310 դրամի»,– ասաց Կոտոլյանը։

Նա նաև ասաց, որ այս հարցով դիմել է ՊԵԿ, որտեղից իրեն պարզաբանել են, որ նախկինում տնտեսվարողները հնարավորություն են ունեցել գոյություն ունեցող գինը ցածր պահելու, գինը գրված է եղել 200 դրամ, բայց իրական գինը կազմել է 222 դրամ։ Այսինքն` թերլիցքավորման շնորհիվ նրանք հնարավորություն են ունեցել բարձր եկամուտներ ստանալ։ Իսկ այսօր կիլոգրամով վաճառքի դեպքում այդ հնարավորությունը չունենալով` ստիպված են գինը բարձրացնել։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ նշեց, որ նախկինում սպառողները 200 խ/մ–ի դիմաց վճարել են 2000 դրամ, բայց իրականում այդ արժեքից պակաս գազ է լիցքավորվել։ «Եթե մենք իրական լիցքավորված գազը վերածում ենք գնի, ստացվում է, որ գինը եղել է ոչ թե 190-200, այլ 212-224 դրամ։ Հետևաբար այսօր տնտեսվարողները, հնարավորություն չունենալով կիլոգրամի մեջ այդպիսի շեղումներ տալու, 222-224–ի դիմաց եթե 0.717 ենք կիրառում, ստանում ենք 300-310 դրամ` այն գինը, ինչն այսօր առաջարկվում է հանրությանը։ Այնինչ մեր հաշվարկներով դա պետք է կազմեր 280 դրամ»,– ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով` ստացվում է, որ գազը ոչ թե հիմա է թանկացել, այլ նախկինում էժան գին է գրված եղել, բայց թանկ գնով է վաճառվել։

Газозаправка  - Sputnik Արմենիա
Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով. «Ժամանակ»

Վարչապետի հարցին, թե ինչու են այդ դեպքում վարորդները բողոքում ներկա գնից, Անանյանը պատասխանեց. «Իրենք համեմատում են ոչ թե 300-310-ը 220-ի հետ, այլ 300-310-ը 190-ի հետ։ Այ այդ խաբելու չափը մեր հայրենակիցները հաշվի չեն առնում»։

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում 22 մլրդ դրամի տուգանքի որոշումներ են կայացվել ու ակտեր կազմվել։ Տնտեսվարողները դրանք, վիճարկվում են դատարաններում, և ՊԵԿ–ը դատական պրոցեսների մեջ է։

Անանյանը նաև նշեց, որ խնդիրը ՏՄՊՊՀ իրավասության ներքո է, որպեսզի հանձնաժողովը պարզի` գազալցակայանների միջև կան հակամրցակցային պայմանավորվածություններ, թե ոչ։ Հետևաբար ՊԵԿ–ը Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ու ՏՄՊՊՀ–ն միասին անելիք ունեն սեղմված գազի շուկայում։

Վարչապետը հրահանգեց հատկապես օպերատիվ գործել գազի շուկայում, քանի որ պետական կառույցներն ուսումնասիրում են նաև բենզինի շուկան։

«Երկու շուկաներում էլ քաղաքական առնչություններ ունեցող մարդիկ կան, նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ։ Եվ ես ուզում եմ հավատալ, որ նրանք քաղաքական շահարկումների առիթ չեն դարձնի այս հարցը։ Մենք պետք է սրանով շատ լուրջ զբաղվենք, գուցե մենք դանդաղ ենք աշխատում, հանրությունը մեզ մեղադրում է, որոշ մարդիկ էլ առիթավորվում են ուղղակի»,– ասաց Փաշինյանը` հրահանգելով շատ արագ գործել ու շատ խիստ վերաբերվել գազի ու բենզինի շուկայի խաղացողների նկատմամբ։

Հիշեցնենք` մայիսի 8-ին ԱԺ–ում, պատասխանելով գազի գնի մասին հարցերին, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հարցը քննարկել է ՊԵԿ–ի ու շուկայի վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարների հետ, որոնք իրեն վստահեցրել են, որ կառավարության բոլոր հաշվարկներն այս հարցով ճիշտ են եղել։

Տետ-ա-տետ - Օրի Ալավերդյան (10.04.19) - Sputnik Արմենիա
Ինչու էր մինչև հիմա սեղմված գազը վաճառվում խմ-ով. պարզաբանում է մասնագետը

Միաժամանակ, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ուսումնասիրություններով, Հայաստանի գազալցակայանների 70 տոկոսում պրոբլեմ չկա, կա 30 տոկոսում։

Մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Դրա համար ակցիզային հարկ է գանձվում ոչ թե խմ–ից, այլ կգ–ից։

Գազի գինը դրա արդյունքում կառավարության հաշվարկով չպիտի փոփոխվեր։ Բայց վաճառքի կարգի փոփոխությունից հետո վարորդները պարբերաբար դժգոհում են, որ գազալցակայաններն իրականում թանկացրել են գազը։

Լրահոս
0