Սուրեն Պարսյան․ «Հայստանը դեռևս կախվածություն ունի «ամերիկյան բդիկներից»»
«Մեր տնտեսությունը չկարողացավ այս ժամանակահատվածում Հայաստանի տարածքում կազմակերպել հավի մսի արտադրությունը, և մենք դեռևս մեծ կախվածություն ունենք դրսից ներմուծվող «ամերիկյան բդիկներից»»,-ասել է Պարսյանը։
Ինչ վերաբերվում է ալյուրի գնի բարձրացմանը՝ ապա, ըստ տնտեսագետի՝ այս շուկան համարվում է բարձր համակենտրոնացում ունեցող շուկա․այսինքն՝ այս շուկայում կան մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մեծ ազդեցություն ունեն և կարող են միմյանց հետ համաձայնեցնելով գինը բարձրացնել կամ իջեցնել։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է ավելի քան 6 տոկոսով։
Թռչնամսի գինը բարձրացել է ավելի քան 13 տոկոսով կամ շուրջ 300 դրամով: